livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՄԻԼԱՆԻ ՍՖՈՐՑԱՆԵՐԻ ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ԼԵՈՆԱՐԴՈ դա ՎԱՆՉԻԻ հեղինակած որմանկար, հայտնում է Corriere Della Sera-ն: Որմնանկարը հայտնաբերել են, այսպես կոչված, Sala della Asse սրահում, որի պատերը պատված են եղել փայտերով:

Վերականգնողները հայտնաբերել են մեծ միագույն որմնանկար՝ նկարված փայտի ածուխով: Դրա վրա պատկերված են ծառերի հսկայական արմատներ, որոնք դուրս են գալիս պատերի միջից: Ըստ նկարչի մտահղացման՝ սրահը պետք է նկարազարդվեր տաղավարի պես` ոլորված ճյուղերով ու զարդարված ոսկե քուղերով: Հնարավոր է` պատերին կարող են պատկերված լինել ծառեր, որոնք շրջապատում են տաղավարը: Հայտնաբերելով որմնանկարը՝ վերականգնողները հայտարարել են, որ այն ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն կա, սակայն դրա համար տևական ժամանակ է հարկավոր:

Դա ՎԻՆՉԻՆ ԼՈԴՈՎԻԿ ՍՖՈՑԱՅԻի պատվերով սրահի ձևավորման վրա աշխատել է 1498թ. մի քանի ամիս: Այդտեղ դուքսը ընդունում էր իր կարևոր հյուրերին: Հնարավոր է՝ նկարիչը մենակ չի աշխատել: Հայտնի չէ՝ արդյոք նրա աշխատանքն ավարտվե՞լ է, թե՞ ոչ:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում