livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՄեկնարկեց «Ռեանիմանիա» հոբելյանական 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Սակայն, մինչ կտրվեր փառատոնի բացման մեկնարկը հայ հանդիսատեսը լսեց ու փորձեց հասկանալ դեսպանների, ինչպես նաեւ փառատոնի մասնակիցների ողջույնի խոսքն անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Այս առիթով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ նախ շնորհավորեց. «Արդեն 5-րդ տարին է մեր երկրում «Ռեանիմանիա» կինոփառոտանը կարողանում է համախմբել տարբեր համոզմունքների, տարբեր մասնագիտությունների եւ տարբեր տարիքի մարդկանց լույսի, գույնի, անիմացիայի պայծառ երեւույթի, պայծառ գաղափարի շուրջ:

Ընդհանրապես, դեռեւս նախորդ տարի, երբ մամլո ասուլիսի ժամանակ կրկին պատիվ ունեցա ողջունել «Ռեանիմանիա» կինոփառատոնը, մի փոքր անկեղծացա եւ ասացի, որ հատկապես ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի այս փառատոնը, քանի որ երկու երեխայի հայր եմ եւ մուլտիպլիկացիայի առումով կարեւորում եմ փառատոնն ու շնորհակալ եմ այս թիմին, որ նախաձեռնել են: Իհարկե, անիմացիան չի սահմանափակվում մուլտիպլիկացիայով, այն շատ ավելի լայն երեւույթ է` ե՛ւ գովազդի, ե՛ւ բոլոր սոցիալական շերտերի համար շատ արդիական ու հետաքրքիր է:alt Թերթելով «Ռեանիմանիայի» ծրագիրը կարող եմ նաեւ փաստել, որ այդ բոլոր առումներով անիմացիան իր բոլոր  նրբերանգներով ներառված է ե՛ւ մրցութային ծրագրում, ե՛ւ արտամրցութային ծրագրում: Շնորհակալություն եմ հայտնում այս ողջ թիմին, ովքեր իրենց սիրտը եւ հոգին դրել են, որպեսզի այս փառատոնը ոչ միայն կայանա, այլ նաեւ շարունակի գոյատեւել, ընդլայնվել: Շատ խորհրդանշական է, որ այն  նվիրվում է հայ մուլտիպլիկացիայի 75-ամյակին եւ սա խոսում է հենց այն մասին, որ այս թիմը գիտակցում է պատասխանատվությունը, որ այս կուտակած ժառանգությունը պետք է ոչ միայն պահպանել, այլ նաեւ շարունակել եւ առավել հզորացնել»:

Ապա նկատեց. «Մի փոքրիկ դիտարկում. Ես, փաստորեն, ուրախությամբ տեղեկացա, որ դահլիճում շատերը փայլուն տիրապետում են ե՛ւ ֆրանսերենին, ե՛ւ անգլերենին, բայց իմ խնդրանքն է հետագայում նաեւ նախատեսել, որ երբ հյուրերը խոսում են, նաեւ հայերեն  թարգմանությունը հնչի: Կրկին բոլորիս շնորհավորում եմ եւ մաղթում եմ բարի altմեկնարկ»: Մեղմ ասած, դիտարկմանն ի պատասխան, փառատոնի հիմնադիր տնօրեն ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ նշեց. «Իսկապես,  դեսպանի (նկատի ունի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին-Հ.Ս.) թարգմանիչը վերջին պահին հիվանդացել էր, այնպես որ, ներողություն ենք խնդրում: Բայց, կարծում եմ, որ ռեանիմանիայի լեզուն միջազգային է եւ բոլորս հասկանում ենք: Միեւնույն ժամանակ միշտ պատրաստ ենք մեր թերությունները ու սխալները շտկել»:

Ինչեւէ, նկատողությունների ու արդարացումների դաշտից տեղափոխվելով դեպի մանկություն` հայ հանդիսատեսի դատին հանձնվեց «Իմ մայրիկը Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմը, որն, իրոք, արժանի էր փառատոնի լավագույն մեկնարկը դառնալուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում