livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցած "Ես կռնամ" և "Ակամա փոստատարը" ֆիլմերի պրեմիերա-ցուցադրությամբ բարձրացավ Երևանում առաջին անգամ անցկացվող "Ֆիլմի ճամբար Հայաստանում" խորագրով միջոցառման ձայնը:

 Inside/Out Global կազմակերպության և Ազգային առաջնորդության ինստիտուտի համատեղ իրականացրած ծրագրում ընդգրկել էին 14-17 տարեկան 15 պատանիներ, որոնց տեսական և գործնական դասընթացների միջոցով ուսուցանվել է ֆիլմարտադրության հիմունքերը:

 Պատանիներն իրենց ուսումնա-աշխատանքային գործունեությունը ծավալել են 2 պայմանական "Տիպ" և "ԳրանդԱրմ" ֆիլմարտադրության խմբերում՝ յուրաքանչյուրն ունենալով իր կարգախոսն ու լոգոտիպը:

 Մինչ ֆիլմերի նկարահանումը, պատանիները, որպես փորձնական աշխատանք, նկարահանել են երեսուն վայրկյան տևողությամբ սոցիալական հոլովակներ: Ինչպես ֆիլմերի ինստրուկտորներն են նշում, երեխաները կարողացել են ֆիլմերում արտահայտել իրենց հույզերն ու ընկալումները. "Ակամա փոստատարը"(տևողությունը՝ 3 րոպե) ֆիլմն արտահայտում է պատանիների վախերի ու դրանց հաղթահարման ուղիները, "Ես կռնամ"(տևողությունը՝ 4 րոպե) ֆիլմում ընդգծվում է երկընտրանքի առաջ կանգնելու և վճռական պահերին որոշում կայացնելու կարևորությունը:

Ինչպես նշեց ճամբարի ուսումնական մասի կազմակերպիչ Նինա Խաչատրյանը, ծրագրի նպատակն էր բացի ֆիլմարտադրության աշխատանքերին ծանոթացնելը օգնել պատանիներին նաև ինքնուրույն արտահայտվել և բարձրացնել իրենց հուզող խնդիրները:

 Իսկ հնչեցված այն հարցին, թե ֆիլմարտադրությունից ոչինչ չիմացող երեխայի համար 1 շաբաթը բավակա՞ն է սեփական աշխատանքը ստեղծելու համար, Նինան պատասխանեց. "Ճիշտ է քիչ է, բայց մյուս կողմից սա էլ իր առավելություններն ունի՝  լարված գրաֆիկով աշխատաքն ավելի հետաքրիր է, ինֆորմացիան գալիս է շատ, արագ, և պատանուն հնարավորություն է  ընձեռվում որսալու պահը, վայրկյան չկորցնելու, հմտություններ ձեռք բերելու, անելու ավելին, քան սովորական, հանգիստ պայմաններում: Կարևորն արդյունքն է՝ երեխաները սովորել են ֆիլմ նկարելու բոլոր էտապները":

 Հ.Գ. Այս ճամբարը միգուցե երեխաներից ոմանց օգնի նաև մասնագիտության ընտրության  հարցում:

 


 

ԷԹԵՐԻ ՄԱՅՈՒԼՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում