livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՆոյեմբերի 1-ին` Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը առաջին անգամ կհնչի Գրիգոր Փիթեջյանի խմբագրած հայ խմբավար և կոմպոզիտոր Քրիստափոր Կարա Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:

Մինչ այդ, հոկտեմբերի 29-ին պատարագը ամբողջությամբ կհնչի Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իսկ Երևանում հանդիսատեսին կներկայացվի միայն պատարագից խմբերգեր: Երգչախումբը այս օրերին արդեն իրականացրել է պատարագի ձայնագրությունը: Քրիստափոր Կարա Մուրզան պատարագը գրել է 1886 թվականին և առաջին անգամ կատարել Բաքվի հայկական սուրբ Գևորգ եկեղեցում: Դրանից հետո պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն նյույորքաբնակ հայ երաժշտագետ ԳՐԻԳՈՐ ՓԻԹԵՋՅԱՆԻ շնորհիվ պատարագի նոտաները հայտնաբերվել են Ռ.Մելիքյանի ձեռագրերի պահոցում՝ Լիմոնջյանական նոտայագրությամբ: Բացի այս, նոտաներից պահոցում հայտնաբերվել է նաև մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից մի քանիսը կհնչի նաև պատարագի պրեմիերայի ժամանակ:

Երաժշտագետ ԳՐԻԳՈՐ ՓԻԹԵՋՅԱՆԸ, ով ծնվել է Եգիպտոսում, մանկուց սկսած հաճախել է եկեղեցական երգչախումբ, որտեղ էլ սովորել է Կարա Մուրզայի "Հոյ Նազան իմ" ստեղծագործությունը, որը մեծ տպավորություն է թողել նրա վրա: Այս ամենից հետո Փիթիջյանը սկսում է հետաքրքրվել, թե արդյո՞ք այլ ստեղծագործություններ չեն պահպանվել հեղինակից: Այս մտայնությամբ էլ նա սկսել է հետաքրքրվել Կարա Մուրզայի ստեղծագործություններով:

Գալով Երևան երաժշտագետը հաճախ է այցելել Ե. Չարենցի անվան արխիվային գրադարան և ծանոթացել Կարա Մուրզայի բազմաթիվ երգերին, սակայն դրանցից շատերի առջև դրված է եղել աստղանիշ, որոնք էլ ցույց են տվել, որ այդ երգերը գոյություն չունեն: Այցելությունները արխիվային գրադարան չէին դադարում և դրանց արդյունքում էլ առաջին մեծ հայտնաբերումը ՓԻԹԵՋՅԱՆԻ կողմից Կարա Մուրզայի Հարության տոնին նվիրված շարականն է եղել: "altՈգևորությունս շատ մեծ էր, քանի որ մենք գիտեինք որ Կարա Մուրզան մշակել է նաև հոգևոր երաժշտություն: Այս շարականը հայտնաբերելուց հետո վերծանեցի և տպեցինք մամուլում: Այնուհետև, նորից պրպտումներ և օրերiց մի օր ձեռագիր փաստաթղթերի մեջ քառաձայն Կարա Մուրզայի պատարագ նոտաները, որի վրա նշված էր`Կարա Մուրզա "Պատարագի արարաողություն" ընդօրինակված 1889 թվականին",-պատմում է ԳՐԻԳՈՐ ՓԻԹԵՋՅԱՆԸ:

Խմբագրվելուց հետո նոտաները վերածվել են պատարագի, ըստ ՓԻԹԵՋՅԱՆԻ եթե խմբագրությունը նման ձևով չլիներ, նոտաներից պարզապես կստացվեին երգեր: Այս տարի նշվում է Քրստափոր Կարա Մուրզայի 160-ամյակը և ՓԻԹԵՋՅԱՆԻ բնորոշմամաբ մեծ պարգև է Էջմիածնի հողում կատարել նրա պատարագը:

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆԻ խոսքով պատարագը պետք է շատ լուսավոր ձևով կատարեն այնպես ինչպես օրինակ մարդը գալիս է եկեղեցի ոչ թե ազգային պահանջներով՝ այլ Աստծուն շնորհակալություն հայտնելու:"Մենք լուսավոր ձևով ենք կատարել պատարագը, նորից ասեմ, որ Աստծուն պետք է լինել միշտ շնորհակալ իր գոյության համար",-նշում է պրն ԹՈՓԻԿՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում