livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀայաստանի թատերական գործիչների միությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երեւանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնին կներկայացվեն 16 ներկայացում` Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Թբիլիսիից:

Փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որոնց նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014թ-ի ամռանը` Մինսկում (Բելառուսիա): ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում: Նաեւ տեղի են ունենալու երիտասարդ դրամատուրգների, բեմանկարիչների եւ թատերագետների դասընթացներ: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնին մասնակցում են մինչեւ 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում: Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների եւ հանդիսատեսի մասնակցությամբ, որը կգլխավորի ՌԴ ժող.արտիստ, Չեխովի անվան ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը: Փառատոնին կմասնակցեն երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Մարիամ Սարյանը, Վահան Բադալյանը, Արմեն Սարգսյանը, Կարապետ Բալյանը, Զարուհի Անտոնյանը, Արշալույս Հարությունյանը, Գայանե Գրիգորյանը, Գագիկ Մելքումյանը, Հակոբ Ազիզյանը, Իշխան Ղարիբյանը, Հարություն Գալֆայանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Վարդուհի Գրիգորյանը: Առաջին անգամ փառատոնը անցեկացվել 2006թ-ին:

Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում