livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԱյս տարի ծրագիրը , որը արդեն չորրորդ տարին է ինչ անցկացվում է Հայաստանում, նվիրվեց հայ կինոյի 90 և հայկական անիմացիայի 75-ամյակներին: ծրագրի շրջանակներում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ կինոյի 90-ամյակին:

Նման գիտաժողով ազգային կինոկենտրոնի հետ համատեղ ինստիտուտը անցկացնում է երկրորդ տարին: Նախորդ տարի գիտաժողովը նվիրված է եղել Համո Բեկնազարյանին: Նման գիտաժողովներ անցկացնելու առաջարկը անում է ազգային կինոկենտրոնը և ըստ թատրոնի և կինոյի պետական ինստիուտի հեռուստաանիմացիայի ամբիոնի վարիչ ԱՆԻՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԻ իրենք մեծ սիրով ընդունում են այդ առաջարկը և որոշում ինչ ձևաչափով անցկացնել այն:

Հաաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշում է, որ թատերական ինստիտուտի հետ կինոկենտրոնի համագործակցությունը զուտ գիտաժողովների շրջանակներում չէ.:

altԿինոգետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԸ խոսելով հայկական անիմացիոն ֆիլմից փաստում է, որ Ռոբերտ Սահակյանցի և նրա խմբի շնորհիվ հայկական անիմացիան ապրել է մեծ զարգացում և ձեռք բերել միջազգային ճանաչում: Ըստ Գալստյանի, դրան նպաստում է նաև Հայաստանում անցկացվող բազմաթիվ փառատոներ և ծրագրեր, որոնք նվիրված են հայկական անիմացիային և կինոյին: Երիտասարդ կինոգետ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ով երեք տարի շարունակ մասնակցել է ծրագրին և երկու տարի շարունակ ստացել մրցանակներ՝ Վ. Չալդրանյանի և Հ. Գալստյանի ֆիլմերի վերլուծությունների համար, գիտաժողովին ներկայացրեց կինոգիտության փիլիսոփայություն` այսինքն կինոգետի դերը այժմ և անցած դարում զեկույցը: Ըստ  երիտասարդ կինոգետի,  այսօր ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն երիտասարդներին, ուստի նրանք շատ են շեղվում, իսկ կինոգետի առաքելությունն այն է, որ նա պետք է ուղղորդի երիտասարդ ռեժիսորին, որպեսզի հետագայում կարողանա լավ տեսակի կինո ստանալ: ,-նշում է Արամ Ավետիսյանը: Նա չի ցանկանում որպեսզի ընդհանրապես կտրվեն անցյալից, փոխարենը առաջարկում է անցյալից այդ ամենը բերել և օգտագործել ներկայի համար և չօգտվել միայն անցյալից:

Նշենք, որ իրենց զեկուցումներով հանդես եկան և ՛ դասախոսներ և ՛ ուսանողներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում