livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀոլլիվուդյան դերասաններ` ՄԱՅՔԼ ԴՈՒԳԼԱՍԸ և ՔԵԹՐԻՆ ԶԵՏԱ_ՋՈՆՍԸ այս տարվա օգոստոսին հայտարարեցին, որ 13 տարի միասին ապրելուց հետո շուտով կբաժանվեն:

Սակայն, ինչպես գրում է <> պարբերականը հղում անելով դերասաններին մոտ կանգնած մարդկանց` նրանք կրկին վերամիավորվել են: Ամուսինների բաժանումը, որը նրանք անվանեցին տևել է վեց ամիս: <> ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասնին տեսել են ամուսնության մատանին մատին: Նշենք, որ այս ֆիլմում Դուգլասը հանդես էր գալիս գլխավոր դերում: Բացի այդ լրագրողները լսել են, թե վերջինս ինչպես է հեռախոսով խոսում ընկերների հետ և նշում, որ կրկին միավորվել է կնոջ հետ: Չնայած, այդ ժամանակ դերասանն այս լուրը պաշտոնապես չի հայտարարել:

-ի փոխանցմամաբ էլ դերասանը Live With Kell շոուի ժամանակ պատմել է, թե ինչպես է կնոջ և երեխաների հետ միասին նշել հելլոուինը: Օգոստոսին, երբ հայտարարվեց, որ դերասանները բաժանվում են, արդեն չորս ամիս բոլոր միջոցառումներին Զետա-Ջոնսին ոչ -ոք չէր տեսնում ամուսնուն ուղեկցելիս: Դերասանուհու մամլո ծառայությունից այդ ժամանակ հայտարարեցին, որ դեռևս ամուսնալուծության մասին ոչ մի խոսք չկա: 2010 թվականին բժիշկները Դուգլասի մոտ հայտնաբերել էին կոկորդի քաղցկեղ,արդեն 2011 թվականին դերասանը հայտարարեց, որ բուժվել է այդ սարսափելի հիվանդության դեմ, այդ գործում իրեն շատ է աջակցել կինը: Ամուսնու հիվանդության լուրը զգացմունքային կնոջ վրա շատ վատ էր անդրադարձել և վատացել էր նաև նրա առողջական վիճակը, որը վերականգնելու համար դերասանուհին բուժումների էր անցել կլինիկայում:

Մայքլ Դուգլասը ծնվել է 1944 թվականին դերասան Կիրկա Դուգլասի և դերասանուհի Դիանա Դուգլաս Դերրիդի ընտանիքում:Զետա-Ջոնսի հետ դերասանը ամուսնացել է 2000 թվականին ,որի հետ սկսել էր հանդիպել դրանից մեկ տարի առաջ:Նույն թվականին ծնվեց նրանց առաջնեկը` Դիլանը,իսկ 2003 թվականին աղջիկը`Քերիսը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում