livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

VardaՎաղուց ռուսաստանյան շոու-բիզնեսը գրաված pole-dance-ի չեմպիոն, հայազգի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) Սերգեյ Զվերեւի եւ Վիտալի Կազլովսկու հետ ունեցած իր երկու հաջողված զուգերգերից հետո որոշել է այս անգամ իր երկրպագուներին ներկայանալ անհատական երգով: Կաբարեի մենակատար երգչուհու ու աղջկա վառ պատկերով գերված, բայց նրա հոգու մեջ չներթափանցած տղամարդու սիրո պատմությանը նվիրված երգով, Վարդան կասի. «Ես չեմ հավատում ձեզ»: Այո, հենց այդպես էլ կոչվում է երգը:

«Երգի տեսահոլովակի սյուժեն, դա յուրաքանչյուր գեղեցիկ աղջկա կյանքից մի պատմություն է: Տղամարդիկ հաճախ են սիրահարվում կնոջ արտաքինին եւ միեւնույն ժամանակ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, թե իրականում ինչ է կատարվում իրենց ընտրյալի սրտում: Շատ կարեւոր է կյանքում գտնել հենց այն մեկին, ով անկեղծ կսիրի ձեր հոգին», - անդրադառնալով իր նոր տեսահոլովակին` մեկնաբանում  է Վարդան:

altՊարզվում է` տեսահոլովակի սրտակեր հերոսի ընտրությունը պատահական չի եղել, ինչի մասին խելահեղ պարերի վարպետ երգչուհին անկեղծանում է. «Մենք երկար ժամանակ տղամարդ էինք փնտրում, ով կկարողանար հանդիսատեսին ճշգրիտ փոխանցել այն հուզականությունը, ինչին էլ նվիրված է երգը: Մեզ համար կարեւոր էր, որ նա չլինի պրոֆեսիոնալ դերասան, քանի որ մեզ արհեստական զգացմունքայնություն, սցենարային խաղեր հարկավոր չէր: Մենք ուզում էինք գտնել շատ համարձակ ու ուժեղ տղամարդու, ով ի վիճակի է սիրել եւ հոգ տանել իր սիրած էակի մասին: Եվ մենք ստիպված եղանք հարյուրավոր տարբերակներ նայել, բայց, ի վերջո, գտանք մեր հերոսին Մոսկվայում»:

Այստեղ ճիշտ տեղին է հիշեցնել «Զարուհի» կանանց հանդեսին տված Վարդայի հարցազրույցից մի հատված, որտեղ խոսելով զգացմունքներից ու ամուսնությունից, վերջինս նշել էր. «Վստահ չեմ, որ որեւէ հայ տղամարդ երբեւէ պատրաստ կլինի ինձ հետ ամուսնանալ: Ես չեմ կարող նստել տանը, ինձ պետք է աշխատել, ստեղծագործել, միայն այդ ժամանակ երջանիկ կլինեմ: Իսկ ընդհանրապես, երազում եմ իմ կողքին տեսնել  հասկացող ու հումորի լավ զգացումով տղամարդու: Նա պետք է սպորտով զբաղվի եւ չծխի: Թեպետ ես այն աղջիկներից չեմ, ովքեր ամուսնության մասին են զառանցում: Կարծում եմ, որ կինը պետք է ունենա նաեւ ուրիշ երազանքներ: Ինքնադրսեւորվել. սա է իմ գլխավոր նպատակը: Չեմ ուզում ծերության ժամանակ ափսոսել, որ ինչ-որ բան չեմ արել կամ գոնե չեմ փորձել անել»:

Ի դեպ, ինչպես տեղեկացանք Վարդայի PR-ծառայությունից, ի տարբերություն ֆիլմային պատմության, երգի տեսահոլովակը նկարահանող խմբի առաջ խնդիր էր դրվել նկարահանել կարճամետրաժ ֆիլմ իսկական զգացմունքների եւ իսկական կյանքի մասին: Հատկանշական է նաեւ, որ տեսահոլովակի հերոսուհու` Վարդայի համար պատրաստվել է 4 բացառիկ դիզայներական զգեստներ, որոնք այնքան թանկարժեք են, որ նույնիսկ գինը չի հրապարակվում:

Ինչեւէ, սպասենք հերթական ցնցող տեսահոլովակին, որը Վարդան խոստանում է հանրության դատին հանձնել նոյեմբերի կեսերին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում