livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՕրերս տեղի ունեցավ ''Կինոաշուն'' ազգային կինոյի ամիս'' ծրագրի պաշտոնական փակումը: Փառատոնն արդեն չորրորդ անգամ է անցկացվում ու այս տարիների ընթացքում հասցրել է հաղթահարել բազում դժվարություններ ու սպասված դառնալ գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում, մարզերում, զորամասերում ու գրեթե բոլոր դպրոցներում: Տարածել հայկական կինոն ու հասանելի դարձնել հանրությանը. փառատոնի առջև դրված գլխավոր խնդիրը կազմակերպիչները համարում են լուծված:

 

Այս տարի ''Կինոաշուն''-ը մեկնարկել է հոկտեմբերի 5–ին Գյումրի քաղաքում և առաջին անգամ փառատոնի շրջանակներում անցկացվել է մրցույթ ''Երևանն իմ քաղաքն է'' թեմայով, ինչը նույնպես միտք ունի զարկ տալ կինոարտադրության զարգացմանն ու կինոյի տարածման նվիրական գործին:

 

''Հայը սիրեց իր կինոն, հայը ուզում է իր կինոն ու սպասում է դրան: ''Կինոաշունը'' դարձավ իսկապես կինոտոն և իսկապես սպասված է, դա վկայում է այս մեծ քայլերով առաջընթացը'',-նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳևՈՐԳ ԳևՈՐԳՅԱՆԸ:

 

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ տարեցտարի ավելանում է միջոցառումների քանակը, ընդլայնվում շրջանակները ու հաջորդ տարի ևս փառատոնը կունենա բազում անակնկալներ: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ ռեժիսորներ, դերասաններ, կինոգետներ, ովքեր շատ կարևորում են նման փառատոների դերն ու առկայությունը: ''''Կինոաշունը'' դառնում է երևանյան մշակութային կյանքի մասը: Հին ֆիլմերը պետք հիշեցնել նոր սերնդին: Եկել է մի սերունդ, որոնց համար այդ հին ֆիլմերը կարող են նոր ֆիլմեր լինել: Այս իմաստով մեր ամբողջ հանրապետությունը կինոաշնան համար ասպարեզ է'',- ''ԻՐԱՎՈՒՆՔԻ'' հետ զրույցում նշեց գրող, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: ''Յուրաքանչյուր փառատոն ավելացնում է հետաքրքրությունը դեպի կինոն և ընդհանրապես դեպի արվեստը: 90-ական թթ, ցավոք, մենք կորցրինք հանդիսատեսի փափագը և ցանկությունը նոր բան տեսնելու, հիմա նման փառատոները մարդկանց աստիճանաբար բերում են դեպի դահլիճներ: Չունենալով առայժմ հզոր կինո, շնորհիվ այս փառատոների մենք ունենում ենք շատ լավ հանդիսատես'',- ''Զարուհու'' հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ:

 

Միջոցառման մյուս հատվածում փառատոնի գրախոսականների ու կինոմրցանակների հանձման արարողությունն էր:

 

ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

 

ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ Մարիա Թոքմաջյանին ''Այդ ես չեմ'' ֆիլմի մասին ''ՖԻԼՄԸ ԵԹԵ ԴՈՈՒՄԵՆՏ ՉԷ, ԱՊԱ ԵՐԱԶ Է, ԱՆՈՒՐՋ'' գրախոսականի համար

 

ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ Ջուլիետա Տոնակյանին ''Ձայն լռության''ֆիլմի մասին ''ՄԱԵՍՏՐՈՅԻ ''ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԻ''ՓՈԽԱՐԵՆ'' գրախոսականի համար

 

ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ Արփինե Փաշանյան ''Անվերջ փախուստ,հավերժ վերադարձ''ֆիլմի մասին ''ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՔԱՄԻ'' գրախոսականի համար

 

ԿԻՆՈՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

ՆԱՐԵ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ''ԵՐԵՎԱՆ ՋԱՆ''ֆիլմի համար

 

ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ արժանացան ԴԻԱՆԱ ԱԹՈՅԱՆԸ, ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ''ՍԻՐՈՎ ԱՊՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ''ֆիլմի համար

 

''ԿԻՆՈԱՇՈՒՆ'' փառատոնը հաջորդ տարվա համար արդեն ունի բազմաթիվ գաղափարներ ու անակնկալներ, որոնց մասին, սակայն, կազմակերպիչները դեռևս չեն բարձրաձայնում:

 

Մի բան հաստատ է. հաջորդ տարի ծրագրի մեկնարկը կտրվի Արցախից:

 

ԿԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում