livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՆոյեմբերի 6-ին իր աշխատանքն ավարտեց Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոնը: Մասնակիցներին տրվեցին դիպլոմներ: Նշենք, որ այս տարի փառատոնին բեմադրվեցին 15 ներկայացում` Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Թբիլիսիից:

Փառատոնի աշխատանքներին մասնակցեցին Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող.արտիստ, Չեխովի անվան ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ: Նրանց նպատակն էր ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014թ-ի ամռանը` Մինսկում (Բելառուսիա): ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում: Նաեւ տեղի են ունենալու երիտասարդ դրամատուրգների, բեմանկարիչների եւ թատերագետների դասընթացներ: «Զարուհու» հետ զրույցում ՎԻԿՏՈՐ ՌԻԺԱԿՈՎՆ ասաց, որ հաճելիորեն զարմացած է հայ երիտասարդ բեմադրիչների մասնագիտական աճից (նա 3 տարի առաջ է մասնակցել երեւանյան փառատոնին.- հեղինակ): «Խորհուրդ կտամ հայ երիտասարդ բեմադրիչներին լինել ավելի համարձակ ու ինքնուրույն: Գալիս է ժամանակ, երբ պետք լքել հայրական տունն ու ազատ ստեղծագործել, եթե իհարկե, զգում ես, որ կարող ես ոտքերդ ամուր գետնին դնել: Սա իմ խոսքերը չեն: Հնուց եկած խոսքեր են: Պետք է շարունակ աշխատել, գիտելիքներ ձեռքբերել ու փնտրել նորը: Ահա սա է դեպի հաջողություն տանող միակ ճանապարհը»,- համոզված է պարոն Ռիժակովը:

Նշենք, որ փառատոնին մասնակցեցին երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Մարիամ Սարյանը, Վահան Բադալյանը, Արմեն Սարգսյանը, Կարապետ Բալյանը, Զարուհի Անտոնյանը, Արշալույս Հարությունյանը, Գագիկ Մելքումյանը, Հակոբ Ազիզյանը, Իշխան Ղարիբյանը, Հարություն Գալֆայանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Վարդուհի Գրիգորյանը: Առաջին անգամ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնը անցեկացվել 2006թ-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում