livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՄշակույթը եղել ու մնում է հասարակությունը ձևավորող կարևոր գործոններից մեկը, իսկ թե ի՞նչ դեր ունեն այսօր մշակույթի գործիչները Հայաստանի զարգացման գործոմ, փորձեցինք պարզել այսօր տեղի ունեցած ասուլիսի շրջանակներում` կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ  ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՑ:

Պարոն Ամիրխանյանը նախ խոսեց այսօրվա մշակութային վիճակի ու դրա ազդեցության մասին հասարակության կարծիքի ձևավորման հարցում, նշելով, որ մենք ապրում ենք պատմական մեծ վերափոխումների շրջան, որոնք կտրուկ շրջադարձ անելու հետ միասին, ունեն նաև իներցիոն ընթացքների պահպանվող շերտ:
«Մտքով ես դեռևս հին սովորույթների շարունակողն եմ, բայց ոտքերով քայլում եմ նոր իրականության մեջ»,-ավելացրեց պրն. Ամիրխանյանը:
Անդրադառնալով այն հարցին,թե որքանո՞վ է ճիշտ,որ ժամանակակից Հայաստանում մշակույթի գործիչները շատ դեպքերում ակտիվ մասնակցում են կուսակցությունների քարոզարշավներին՝ հիմնականում պրոպագանդելով իշխանությունների դիրքորոշումը, Ամիրխանյանը հավելեց, որ մշակութային գործիչը միշտ չէ, որ կարող է մխրճված լինել ճշգրիտ քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև քաղաքականությունը ի նկատի ունի որոշակի մասնագիտական առանձնահատկություններ:
«Մեր երկրի գործունեության ու ապագան կերտելու երաշխիքը, այնուամենայնիվ, երկրի բարձր ղեկավարն է և իր այն օղակները, որոնք իր գործունեության անհրաժեշտ գրիչներն են և ամենապետականորեն մտածող օղակը, անշուշտ, ինքն է»,-ավելացրեց Ռ. Ամիրխանյանը:
«Որևէ կուսակցության մունետիկը դառնալը միամտություն է, իսկ այն քաղաքական դրույքները, որոնք մշակված են երկրի այսօրվա խնդիրների մեջ, դրանց կողքը կանգնելը իմ պարտքն եմ համարում»,-եզրափակեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են մշակութային գործիչները հայտնվում խորհրդարանում և որն է նրանց առաջնային անելիքը, Ամիրխանյանը բացատրեց թե ինչո՞ւ ինքը հայտնվեց խորհրդարանում, նշելով, որ անցած դարի վերջին շրջանում մշակութային գործիչները բավականին անպաշտպան էին հեղինակային իրավունքների, ստեղծագործական դաշտի ձևավորման, օրենսդրական ակտերի հարցում և նա ցանկություն հայտնեց հայտնվել խորհրդարանում:
«Որոշակի գաղափար մեզ անպայման կկտրի մեր գրչից, եթե այդ գաղափարը սրբազան է և միտված է, որպեսզի երկրի պրեցեսներին դու կարողանաս ազդել և ինչ-որ բանի հասնել, ուրեմն դա պետք է լինի, հակառակ դեպքում, դա փախուստ է սեփական ստեղծագործական ընթացքից»-հավելեց Ամիրխանյանը:
Անդրադառանալով նաև այն հարցին, թե ինչո՞ւ և ինչպես համագումարի ժամանակ կոմպոզիտորները դուրս եկան իր դեմ, Ամիրխանյանը նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ,կապված է մեր ժամանակների իրադարձությունների հետ:
«Մեզ մոտ նյութապաշտական ընթացքը բավականին խորն է մտած: Այսօր կանգնած էր ոչ թե կոմպոզիտորների նախագահի ընտրման հարցը,այլ թե ինչպես մենք կարող ենք պաշտպանված լինել,որպեսզի մեր մշակութային դաշտը կարողանա պահպանել իր ընթացքը»,-նշեց Ամիրխանյանը:
Պատասխանելով համագումարի հետ կապված մի շարք հարցերի, Ամիրխանյանը, այնուամենայնիվ, նշեց, որ ինքն այսօր եկել էր  ընդանրապես այլ թեմայի շուրջ խոսելու մասին, սակայն վերջում ավելացրեց իր աֆորիզմերից մեկը. «Շնորհակալ եմ բոլոր վատ բաներին, քանի որ դրանք տանում են ինձ դեպի լավ բաներ»:

ԿԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում