livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

 



alt
Այսօր  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ԹԱՏՐՈՆՈՒՄ տեղի ունեցավ«ՔՈՒՉԱԿՆ ՈՒ ՄԱՐԻՆ» մոնոներկայացման պրեմիերան: Կոմպոզիցիայի հեղինակ-կատարողը դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նման ներկայացում անելու գաղափար ունեցել է շատ վաղուց, սակայն իրագործել այն կարողացել է միայն հիմա, երբ արդեն ժամանակը հասունացել էր:alt
Դերասանուհու երազանքն այլևս իրականություն է. Քուչակը վաղուց էր բույն դրել նրա սրտում, նա էլ ներկայացման ամբողջ ընթացքում շատ զգացմունքային էր ու հուզիչ:

Ներկայացման հիմքում Նահապետ Քուչակի սիրային քառյակներն էին, որոնց միջոցով ներկայացվեց մի ամբողջ սիրո պատմություն, որտեղ կար սիրախաղ, սիրահարվածություն, սեր, կիրք, խանդ, դավաճանություն, տառապանք ու արտաքսումը արտաքին աշխարհից:

Խորհրդանշական էր գրեթե ամեն բան. սկսած դերասանուհու հանդերձանքից, որը սև ու կարմիր գույների մեջ էր,/որոնք խորհրդանշում էին սերն ու կիրքը/, վերջացրած երաժշտական ձևավորմամբ:

«Ներկայացումից առաջ ունեի վախ, քանի որ ինքս եմ կոմպոզիցիայի հեղինակն ու կատարողը: Սակայն, փորձեցի դա վերահսկել, իսկ խաղից հետո, ես գոհ եմ, կարծում եմ այսօրվա թատրոնում նորմալ է, երբ դերասանը բեմին կարող է արցունքոտվել. գոռալ ու չվերահսկել զգացմունքները»-ներկայացման ավարտից հետո «Զարուհու» հետ զրույցում նշեց դերասանուհին:

Հանդիատեսը տպավորված էր, դերասանուհին՝  հուզված ու երջանիկ. մնում է միայն հուսալ, որ նմանատիպ անդրադարձները ներկայացումների տեսքով ավելի հաճախ կլինեն:


Քուչակյան տրամադրությամբ լիցքավորված ու մեծ բավականություն ստացած՝  ԿԱՐԻՆԱ  ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում