livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

 


alt

Երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ստեղծագործությունները եւ երգերն արդեն բավականին ժամանակ հնչում են անգլիական ռադիոկայաններով: Սակայն ըստ երգահանի` հայկական ԶԼՄ-ներին նույնիսկ չհետաքրքրեց իր այդ հաջողությունը. 

«Դա կարծում եմ մեր փոքրիկ երկրի համար էլի հաջողություն էր, այն առումով, որ հայկական շոու-բիզնեսում չկա մեկը, որի կատարումը կամ ստեղծագործությունը հնչի անգլիական ռադիոկայաններով: Կան հատուկենտ երգչուհիներ, որոնց կատարումը դրսի ռադիոկայաններով կարող է ամիսը կամ տարին մի անգամ հնչել: Իմ պարագայում սա հաջողություն էր: Դրսում այլ է, եթե լավ ստեղծագործություն ես ստեղծել, ուրեմն` այն պիտի հեռարձակվի ռադիոկայաններով: Փառք Աստծո, որ դրսում չկա այդ գումարայինaltիրավիճակները: Այսինքն` ռադիոկայանն ուղղակի լսում է, հասկանում, արդյո՞ք իրենց ֆորմատին համապատասխանում է այդ կատարումը, եւ այդ ֆորմատ ասվածն իրենց մոտ իսկապես լուրջ է, ոչ թե այստեղի նման` 15 հոգու որոշված ֆորմատով են առաջնորդվում... եւ արդյունքում հեռարձակվում է երգը, կամ էլ` ոչ: Շատ ուրախ եմ, որ այդ դաժան ֆորմատ ասվածի շրջանակներում իմ բոլոր ստեղծագործությունները մտան անգլիական ռադիոկայանների երգացանկում ու մինչեւ այսօր էլ հեռարձակվում են միջազգային ռադիոկայաններով,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Կարեն Գրիգորյանն ու անկեղծացավ,հիշում եմ, երբ առաջին անգամ Անգլիայում երկհարկանի ավտոբուսի մեջ ռադիոկայանով լսեցի իմ ստեղծագործություններից մեկը, ուղղակի արտասվեցի, որովհետեւ այդ վիճակն ինձ համար անսովոր էր, որ դրսում հնչում է իմ երգը: Այդ պահին ուղղակի մտածեցի` քանի՞ միլիոն մարդ է հիմա լսում իմ ստեղծագործությունը, մանավանդ, որ այդ ռադիոկայանը ոչ միայն հեռարձակվում է Անգլիայում, այլեւ` ամբողջ աշխարհում, ինտերնետային սարքավորումների միջոցով: Դա ինձ համար մեծ հաջողություն էր ու վեր յուրաքանչյուր մրցանակից»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում