livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altԵրեկ «ԳԱՖԷՍՃԵԱՆ» արվեստի կենտրոնում՝ «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» միջոցառման շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ժուռնալիստների միության անդամներ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ և ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հեղինակած «Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի առաջին տարբերակի ցուցադրությունը տեղի է ունեցել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, այնուհետև ֆիլմը ենթարկվել է բազում փոփոխությունների և վերջապես ստացել իր ավարտուն տեսքը: Աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ,հեղինակները ֆիլմը նվիրում են սիրելի արտիստի հիշատակին: Ինչպես և սպասվում էր անվանումից, ֆիլմում ներկայացված էր բոլորովին այլ պատմություն, որը մինչև այժմ չենք տեսել ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նվիրված այլ ֆիլմերում և տեսանյութերում. հիմնական ասելիքը վարպետի խոսքն է՝ վերծանված հարցազրույցներից,տպագիր նյութերից ու հազվագյուտ ձայնագրություններից:

Ֆիլմում ներկայացված էր արտիստի և՛ կոմիկական ,և ողբերգական կողմերը.երկուսն էլ հավասարապես սիրելի ու հարզատան էին նրան: Ֆիլմում հատկապես շեշտված էին արտիստի՝պատգամների նմանվող խոսքերը,որոնցից մեկում նա ասում է.«Երանի նրան,ով կհասցնի սովորել, որովհետև տաղանդ է պետք սովորել իմանալու համար»:

Ֆիլմի մասին խոսելիս համահեղինակ Հովհ.Պապիկյանը նշեց.«Սա լսելու՛ ֆիլմ է, որովհետև այստեղ այն Մհեր Մկրտչյանն է, որը ձեզ ծանոթ չէ. Մհեր Մկրտչյանի մտորումներն ու խոհերըմեզ քիչ են ծանոթ»:

«Ֆրունզիկ Մկրտչյան թեման անսահման է, Ֆրունզիկ Մկրտչյան երևույթը առեղծվածային է և այսօրվա ֆիլմը մի քայլ է այդ երևույթի բացահայտման ճանապարհին»,-նշեց Շուշանիկ Սահակյանը: Հեղինակները նաև պատմեցին, որ ֆիլմի ստեղծման ընթացքում մշտապես առաջնորդվել են այն սկզբմունքով,թե այն,ինչ իրենք անում,արդյոք դուր կգա՞ր Մհեր Մկրտչյանին:

Ֆիլմը առանձնահատուկ է նաև նրանով,որ նրանում չկան հարազատների, ընկերների, դերասանների կարծիքներ. Մհեր Մկրտչյանը ֆիլմում ներկայացված է իրենո՛վ: Մհեր Մկրտչյանն իր ասելիքը ամբողջ աշխարհին ու իր հանդիսատեսին ասաց միայն իր դերերով, չփորձելով շատ երևալ էկրաններին ու ռադիո եթերներում. նա սիրելի է մինչև այսօր ու սիրելի է լինելու մեզնից շատ հետո…

Չկա մի հայ,ով իր սիրելի դերասանի մասին խոսելիս,առաջինը չնշի ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ անունը. սա կարելի է կոչել հաջողության գաղտնիք,ճակատագիր կամ էլ հազար ու մի բան,սակայն մի բան հաստատ է՝ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ դերասան էր,ով կարող էր ամեն ինչ խաղալ,նա ներկայացնում էր մարդուն ու նրա էության մեջ կար և՛ լաց,և՛ ծիծաղ,և՛ հումոր, ով համոզված էր,որ կյանքը ամեն րոպե,ամեն վայրկյան թատրոն է,ում թեման մարդն էր, ում դերասանական արվեստի ամենա մեծ գործիքը աչքերն էին…աչքերը:

Ֆիլմի ցուցադրման ամբողջ ընթացքում դահլիճն արձագանքում էր յուրաքանչյուր դրվագին, հաճախ կրկնելով արդեն իսկ թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները. «Աշխարհը ճանաչեց և սիրեց նրան,և նրանով նաև ճանաչեց մեզ… Երանի՜ մեզ,որ քեզ պես արտիստ ունենք… Դու ուրի՜շ ես ՖՐՈՒՆԶԻԿ…»:

ԿԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում