livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԴերասան, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին 2009, 2011, 2012 թվականներին առավել հայտնի է սերիալներից, մեծ հաջողությունների է հասել արտասահմանում` 1992 թվականին հաստատվելով Ուկրաինայում, ապա երկար տարիներ ապրելով Մոսկվայում, Մումբայում, իսկ այժմ` Դուբայում: «Զարուհու» հետ զրույցում բոլիվուդյան ֆիլմերում մի շարք կերպարներ կերտած դերասանը նշեց.

-Նկարահանվել եմ 6 հնդկական ֆիլմում ու շատ եմ ուզում աշխատել այդ ասպարեզում, քանի որ դեռ մանկուց սիրել եմ հնդկական ֆիլմերը:

Աշխատել եմ հնդիկ հանրաճանաչ դերասանների հետ, ինչպիսիք են` Սալման Թխանը, Միթխուն Չակրաբորտին («Դիսկո պարողը» ֆիլմից), Ջեկի Շրոֆին («Ռամ եւ Լաթխան» ֆիլմից) ու էլի մի շարք հայտնի դերասաններ:

Հուսով եմ, որ այդ գործունեությունս դեռ կշարունակվի: Բացի այդ, տարբեր տեղերում միջոցառումներ եմ կազմակերպում, քանի որ դեռ Մոսկվայից մեծ փորձ ունեմ ակումբային բիզնեսի մեջ: Իսկ Դուբայում մեկ-մեկ կազմակերպում եմ նմանատիպ միջոցառումներ տարբեր մարդկանց համար:

- Հայտնի «Որսորդը» ֆիլմը, որտեղ Դուք գլխավոր դերում եք եղել եւ նաեւ ֆիլմի պրոդյուսերն եք, այսօր շարունակում է տարբեր փառատոների մասնակցել, ի՞նչ նոր հաջողություններ ունեք:

alt- Ֆիլմն այս տարի մասնակցեց 10-ը միջազգային փառատոների` ընդգրկվելով մի շարք անվանակարգերում: Մենք նաեւ այս տարի Կաննի փառատոնին ենք մասնակցել` ոչ պաշտոնական ծրագրում: Իսկ օրերս  Իսպանիայում` «Բադալոնա» փառատոնում, ֆիլմն արժանացավ մրցանակի` «Լավագույն դերակատար» անվանակարգում իմ դերի համար:

- Իսկ այսօր ցանկություն չունե՞ք կրկին մասնակցել ինչ-որ հայկական հեռուստատեսային նախագծերի:

- Միշտ էլ ցանկություն եմ ունեցել մասնակցել մեր մշակութային նախագծերին: Ի վերջո, ես հայ եմ եւ սիրում եմ մեր երկիրն ու մշակույթը: Բայց ես, երեւի, այդքան էլ «դեմք» չեմ կամ էլ ... չգիտեմ: Իսկ հայկական հեռուստասերիալներում ցանկություն չկա այլեւս նկարահանվել, որովհետեւ ո՛չ աճելու, ո՛չ արվեստի, ու ո՛չ էլ վաստակած գումարի առումով հետաքրքրիր չէ: Այդպես կարելի է «տուպոյանալ» ու վերջ: Բայց եթե ինձ կանչեն նկարահանվելու գեղարվեստական ֆիլմերում, կհամաձայնեմ մեծ հաճույքով, իհարկե, եթե լավ դեր առաջարկեն:

- Եթե ցանկություն կա, ապա ինչու չեք վերադառնում հայրենիք:

alt- Որովհետեւ անելիք չունեմ` թե՛ արվեստի մեջ, թե՛ ուրիշ ոլորտում: Կա՛մ տեղ չկա, կա՛մ ինձ համար չէ, կամ էլ ես այդքան հարմար չեմ: Չկա Երեւանում այն, ինչ ինձ պետք է: Շատ եմ փորձել հարմարվել Երեւանում, բայց չի ստացվել: Մեր հայ կինոմատոգրաֆիստների համար, երեւի այդքան պրոֆեսիոնալ չեմ, քանի որ Երեւանում եթե չես տառապել տարիներով մի ուղղությամբ` նախ դերասանական դպրոցում ու հետո սոված թատրոններում, ուրեմն` դու դերասան չես (ժպտում է Ա.Գրիգորյանը-Հ.Ս.): Ու մեկ էլ մենք չենք սիրում իրար, տեղ չենք տալիս ու նյարդայնանում ենք, երբ ինչ-որ մեկը թեթեւ արդյունքի է հասնում: Սա միեւնույն ժամանակ ծիծաղելու ու լացելու բան է... Ցավում եմ, որ այսպես է:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Առաջիկայում նկարահանվելու եմ հնդկական ֆիլմում, որի նկարահանումները կլինեն Դուբայում ու Հնդկաստանում: Իսկ այժմ, երբ Փարիզից վերադառնամ, Դուբայում սկսելու եմ նկարահանել «Գտնել ու կորցնել մահվան մեջ» իմ հաջորդ փառատոնային կարճ ֆիլմը` հնդիկ ռեժիսորի հետ: Եվ, իհարկե, հուսով եմ, որ էլի փառատոների կմասնակցենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում