livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altՆկարչուհի-դերասանուհի ՆԱՐԵ ՀԱՅԿԱԶՅԱՆԸ, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել հեռավոր ԱՄՆ-ում, ապրում է ազատ` չմոռանալով, որ ազատությունն էլ իր փակագծերն ունի: ՙԶարուհու՛ հետ զրույցում դերասանուհին անդրադարձավ վերջին շրջանում գենդերային գոռգոռոցներին, ֆեմինիստական կոչերին ու հայ ընտանիքի տեսակին:

-Առաջնային տեղում ինձ համար տղամարդն է... Տղամարդու խոհեմության ներքո կնոջ վարվեցողություն` ահա ճշգրիտ բանաձեւը: Կնոջ իրավունքներն իսկապես պետք է պաշտպանված լինեն` չդառնալով ֆետիշիզմի դրոշ, ինչի տենդենցը վերջերս, ցավոք, մեծացել է: Ֆեմինիզմն ինձ համար ջախջախում է, իհարկե մարդու ազատությունը, անկախության զգացումը կարեւոր պարագա են, մեկ բովանդակալից կյանք ենք ապրում, ինչու գերության մեջ, բայց... ՙբայցեր՚ կան: Պետք է իմանաս` ում ես ընտրում, ով է կողակիցդ, ինչ կյանք ես վարում..

- ՙԸնտանիք՚-ը կտավի վրա ՙտեղավորենք՚, ինչ պատկերներով, տեսարանով կհագենա նկարը:

- Դեռեւս նույն երազկոտն եմ ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների... Ինձ համար ընտանիքը նոր տարվա շունչ է` սպասված, ջերմ, խաղաղ, որի պապակը տարիներ շարունակ ունեցել եմ իմ մեջ ու մինչ օրս դրա ջատագովն եմ, նրա ստեղծմանը սպասողը... Սիրո մթնոլորտ. կերակուրներով լի սեղանի շուրջ նստած հայր, ով խոսում է, իսկ երեխաները լուռ լսում են, հետո` ծիծաղ, պոռթկացող քրքիջ... ծաղիկներ կան տանը նաեւ, ուրախություն` ահա իմ կտավը...

- Բեմական դերի շղարշի ներքո անձնային խնդիրները կոծկվո՞ւմ են:

- Անխո ՛ս, կոծկվում են, բայց ինքս, քանզի ինպրովիզացիոն համակարգի ջատագով եմ, հաճախ կարող եմ խոցելի դառնալ. չգիտեմ` հաջորդ պահին ներսիս կուտակումներն ինչ արտաբերում կստանան, այստեղ կարող է իմ չապրվածի գոռոցը լինել, որը զարմանալիորեն ինձ էլ կզարմացնի... Բեմն ինձ համար գաղտնօրրան է... Բեմն ինձ դեռեւս չի գրկել...

- Հայաստանո՞ւմ է այդ բեմը, թե ՙդրսում՚:

- Ծագումը Հայաստանն է. ես այստեղ եմ կարողանում պոռթկումներս ցուցաբերել, այնտեղ նկարչությունս ազատագրում ստացավ, վերջին կտավս` ՙՀայելիներ՚...

Հ.Գ. Նարե Հայկազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ՙԶարուհի՚ ամսագրի դեկտեմբերյան համարում:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում