livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019
eurovisionԱրդեն հայտնի է, որ Կոպենհագենում կայանալիք "Եվրատեսիլ 2014"-ին Ավստրիան ներկայացնելու է մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստը` նույն ինքը Թոմ Նոյվիրտը: Ըստ Eurovision.tv-ի` երկիրը ներկայացնողի ընտրության համար պատասխանատու ավստրիական ORF հեռուստառադիոընկերությունն այս տարի ազգային ընտրական մրցույթ չի հայտարարել, այլ Ավստրիան ներկայացնողի անունը որոշվել է հենց ընկերության ներսում: Հայաստանում այս ամենը բուռն արձագանք է գտել, եւ նույնիսկ շրջանառվում են խոսակցություններ, որ մտադիր են բոյկոտել մրցույթն ու Հայաստանից մասնակից չուղարկել Կոպենհագեն: Մասնակցել, թե, չմասնակցել, սա է խնդիրը: Հենց այս մտահոգող խնդրի շուրջ "Զարուհին" փորձեց զրուցել արդեն եվրատեսիլյան բովով անցած արտիստների, պրոդյուսերի ու երգահանի հետ:


"ԵՎՐԱՏԵՍԻԼՆ" ԱՅԴՔԱՆ ԷԼ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԷ"

 

altԵրաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԸ Ավստրիայի տրանսվիստիտ ներկայացուցչի մասին տեղյակ չլինելով` պարզապես նշեց. "Ընդհանրապես տեղյակ չեմ, թե այդ ասպարեզում` "Եվրատեսիլի" հետ կապված, ինչ է կատարվում, դրա համար կդժվարանամ ինչ-որ բան ասել: Իսկ ընդհանրապես դա Ավստրիայի գործն է: Ինձ համար "Եվրատեսիլն" այդքան էլ լուրջ բան չէ, թե ինչո՞ւ եք այդքան լուրջ վերաբերվում այդ մրցույթին, չեմ հասկանում: Ուղղակի ազգը հնարավորություն է ստանում Եվրոպայում երեւալու բավականին մեծ ու լայն հանդիսատեսի առաջ, դա է ընդամենը, դրանից բացի, ոչ մի լուրջ բան չկա: Եկեք մենք դրսից միայն լավ բաներն օրինակ վերցնեն":


"ԵՐԵՎԻ ՄԻԱՅՆ "ԱԲԲԱ" ԽՄԲԻ ԺԱՄԱՆԱԿ Է ԵՂԵԼ, ՈՐ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ" ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՂԹԵԼ"


alt"Եվրատեսիլ 2012"-ի բեմում փայլուն կատարմամբ հանդես եկած "Դորիանս" խմբի մեներգիչ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆՆ "Զարուհու" հետ զրույցում չզարմացավ լուրից, հավաստիացնելով, որ դա "Եվրատեսիլում" նորություն չէ.
- Ուղղակի այս տարի ակնհայտ են անում միասեռականության պրոպագանդան, բայց "Եվրատեսիլում" այդպիսի շատ դեպքերի ենք հանդիպել: Հիմա կոնկրետ քարոզվում է: Բոյկոտին չենք միանում, բայց չեմ կարծում, որ արժե մասնակցել մրցույթին, որտեղ բացի երգից շատ ուրիշ բաներ են կարեւորվում: Եթե այն կոչվում էր երգի մրցույթ, հիմա ակնհայտ է, որ այն արդեն երգի մրցույթ չէ:
- Դե, արդեն ակնհայտ է, որ ծախված մրցույթ է:
- Բոլորը գիտեն դրա մասին, երեւի միայն "ԱԲԲԱ" խմբի ժամանակ է եղել, որ "Եվրատեսիլում" իրոք երաժշտությունն է հաղթել: Ժամանակները փոխվել են, ու բացի "Եվրատեսիլից", ամբողջ աշխարհում բիզնեսն ավելի շատ Է գնահատվում: Եթե որեւէ երաժշտի համար ինքնանպատակ է "Եվրատեսիլը", կարծում եմ, մեծ տրավմա կարող է լինել մասնակցելը: Օրինակ, մեզ համար ինքնանպատակ չէր "Եվրատեսիլում" հաղթելը, մեր նպատակն այլ էր` լավ ներկայանալ ու այդպես էլ եղավ` մենք չկոտրվեցինք:
- Լեհերն էլ` նուդիստներին պիտի բեմ հանեն:
- Դե, ինչ ասեմ, այլասերվածություն են քարոզում, Սոդոմ Գոմոր է էլի... Լավ կլինի, որ մենք այդ ամենին չմասնակցենք: Ոչ միայն "Եվրատեսիլին", այլ նաեւ մնացած այդ թեմաների հետ առնչվող ոչ մի բանին: Ուրիշ բան է չքարկոծել միասեռականներին, բայց այն, ինչ որ քարոզվում է, ինքս անձամբ դեմ եմ, որովհետեւ այդ քարոզի մեջ նաեւ երեխաներ են մտնում, ու շուտով երեխաների համար այդ ամենը նորմալ բնույթ կկրի:
- Եթե իմանայիք, որ անցյալ տարի պիտի մասնակցեր տրանսվիստիտ, կհարաժարվեի՞ք, թե՞ կմեկնեիք մրցույթին:
- Այս տարի ակնհայտ է, բայց միշտ էլ այնտեղ եղել է նման բան, սակայն` ոչ բացահայտ: Մենք ասելիքով ու մեր դեմքով ենք ներկայացել, կարեւորը այդ հոսքի տակ չընկնենք ու չպրոպագանդենք այն, ինչ իրենք են քարոզում: Շուտով այդ պրոպագանդելու արդյունքում կարող է էլ սերունդ չունենանք: Այն, որ մանկատներից երեխա են որդեգրում ու պապա Ա, կամ պապա Բ են ասում, արդեն այդ երեխաներն էլ շուտով կարող են չլինել, որովհետեւ դա շատ ավելի լայն տարածում կունենա:

"ԴԱ "ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ" ՀԵՌՈՒ ՉԷ"

Կոմպոզիտոր, երգիչ ՀԱՅԿՈՆ նույնպես հաստատում է, որ "Եվրատեսիլում" տրանսվիստիտները միշտ էլ "անպակաս" են եղել:

alt- "Եվրատեսիլում" միշտ էլ նման բաներ եղել են: Եթե վերցնենք 2006 թվականի "Լորդի" խումբը, ապա որպես ռոք խումբ ինձ համար լուրջ խումբ չէր, որովհետեւ հենց այդ ելույթից հետո այն սպառվեց, ո'չ ձայնասկավառակներ է թողարկել, ո'չ տեսահոլովակներ: Այսինքն` այն մի տեսակ թատերական վիճակ էր, այդ մրցույթում միշտ էլ այդպես է եղել: Մարդիկ այդ 3 րոպեն հիշվելու եւ քվեներ հավաքելու համար փորձում են ամեն ինչ անել: Այդ բոյկոտն էլ անիմաստ երեւույթ է, որովհետեւ "Եվրատեսիլում" միշտ էլ դա եղել է: Նույնն էլ եղավ Վերկա Սերդյուչկայի մասնակցության դեպքում, այսինքն` դա "Եվրատեսիլից" հեռու չէ:

- Հերիք չէր, որ "Եվրատեսիլը" հայտնի էր որպես ծախված մրցույթ, հիմա էլ` գենդերներն են ներխուժել:
- Այդ մրցույթն ինձ համար 3 խմբի կարող եմ բաժանել: Կան լավ երաժիշտներ, որ մասնակցում են: Կան այսպես թատերականացված մասնակիցներ` տրանսվիստիտներ, գենդերներ, որոնք ուզում են գրավել մասսային, ինչը Եվրոպայում հիմա շատ է տարածված: Եվ կա ուղղակի շոու-ծրագիր, որտեղ կա ե'ւ երգ, ե'ւ շոու: Ինձ համար դա զարմանալի չէ, որովհետեւ միշտ էլ "Եվրատեսիլում" եղել են նման բաներ: Բայց, իհարկե, դրան դեմ եմ, որովհետեւ ինքս որպես երաժիշտ` կուզեի, որ երաժշտական մրցույթը լիներ երաժշտական, ոչ թե` ինչ-որ ուրիշ բաների վրա հիմնված:


"ՄԵՐ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ"


altԵրգահան, նկարիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ առաջարկում է իր տարբերակը. "Կարծում եմ, որ Ավստրիան ներկայացնող երգչի ոչ սեռը, ոչ էլ սեռական կողմնորոշումը չի վերաբերում ոչ մեկիս: Հետեւաբար, այդ մրցույթին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը պետք չէ դիտարկել այդ տեսանկյունից: Այն, որ "Եվրատեսիլը" ինձ համար պարզապես փոփ մշակույթի հերթական մրցույթ է, ես վաղուց եմ դա ինձ համար որոշել: Եթե ինձ մնար, ես այդքան լուրջ չէի վերաբերվի այդ մրցույթին: Քանի որ, ի վերջո, մեր առջեւ ծառացել են մշակութային ավելի լուրջ հարցեր...":

 

Ի վերջո, Հայաստանը "Եվրատեսիլ 2014"-ում կունենա՞ իր մասնակիցը, թե` ոչ. "Իրավունքն" այս հարցը պարզելու համար զանգահարեց նաեւ "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱԻՆ, ով իր սովորության համաձայն` այդպես էլ չպատասխանեց բջջայինին: Եթե անգամ Հայաստանը հրաժարվի մասնակցությունից, ապա հուսանք, որ դա չի լինի վերջին րոպեին, ինչպես եղավ Ադրբեջանում անցկացվող մրցույթի ժամանակ, երբ վերջին րոպեին հրաժարվելով` ստիպված եղանք տուգանքներ վճարել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում