livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altՆոյեմբերի 25 -27-ը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է», Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմերի ցուցադրությունը,նախատեսված էր ցուցադրել նաև Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» ֆիլմը, սակայն հեղինակները ցուցադրության չնարկայացրեցին իրենց ֆիլմը: Փոխարենը հայ հանդիսատեսը կրկին դիտեց Չալդրանյանի «Ձայն լռության»-ը: Այս նախաձեռնությունը տեղի կունենա 2013-2014 թվականների ընթացքում երկու ամիս ընդմիջումով:

Ֆիլմերի ցուցադրութունից հետո կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ ֆիլմերի վերաբերյալ քննարկումներ: Նշենք, որ վերը նշված ֆիլմերի ռեժիսորներից ներկա էր միայն Վիգեն Չալդրանյանը, իսկ Ռուբեն Քոչարը ինչպես ֆիլմի ցուցադրության օրը, այնպես էլ` քննարկմանը բացակայում էր: Ռուբեն Գևորգյանը անդրադառնալով «Ապակե կախազարդը» ցուցադրության չներկայացնելու փաստին նշում է, որ երևույթը ինքին շատ վատ է և ըստ իրեն ֆիլմը ցուցադրության չի ներկայացվել, քանի որ հեղինակները վախեցել են`գիտակցելով, որ վատ ֆիլմ են նկարահանել:

Քննարկման ներկա գտնվող թե՛ կինոգետները , թե՛ կինոդիտողները իրենց բացասական վերաբերմունքը արտահայտեցին «Անունս Վիոլա է» ֆիլմի վերաբերյալ: Նրանցից ոմանք անկեղծ խոսոտովանեցին, որ մի քանի րոպե դիտելով ֆիլմը լքել են դահլիճը, քանի որ ըստ իրենց ֆիլմը չունի ասելիք: Արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ ասում է, որ ֆիլմում բացակայում են հարաբերությունները, փոխարենը շատ են մենախոսությունները: «Մարդիկ դահլիճից հեռանում էին, քանի որ նրանք ֆիլմից սպասելիք ունեին, որը չստացան»:

Ի տարբերություն Ռուբեն Քոչարի ֆիլմի Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության»-ը հանդիսատեսը դիտել է մինչև վերջ, ընդ որում պահանջել է երկրորդ անգամ կրկնել: Ֆիլմի մասին կարծիքները հիմնակում դրական էին: Իսկ անձամբ Չալդրանյանը զերծ մնաց մեկնաբանություններ և գնահատականներ տալ իր գործընկերների ֆիլմերի վերաբերյալ, քանի որ նման իրավունք իրեն չի վերապահում.«Շնորհակալ եմ իմ ֆիլմի վերաբերյալ տված գնահատականների համար, իսկ թե արժանի է ֆիլմը դրանց թե ոչ ժամանակը ցուց կտա»,-հավելեց Չալդրանյանը:

«Նման քննարկումների նպատակը ոչ թե այս կամ այն ֆիլմերի դատապրոցեսը կազմակերպելն է,այլ ընդհամենը մտավոր միջավայր ստեղծելը մեր կինոյում`ինտելեկտուալ միջավայր»,- անդրադառնալով նախաձեռնությանը նշեց ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Ռուբեն Գևորգյանցն ամփոփելով քննարկումը ընդգծեց, որ պետք է վերադառնալ մեր կինոյին և հարգելով Ռուբեն Քոչարին նրա ֆիլմի վերաբերյալ կես կատակ-կես լուրջ ասում է, որ «Վիոլա» պանիր սիրում էր, սակայն սկսել է այդ պանրից այլևս չօգտագործել: «Անունս Վիոլա է» և «Ապակե կախազարդ» ֆիլմերը դրանք ֆիլմեր չեն այլ անտի, հակաֆիլմեր: Բացի այդ Գևորգյանը ուրախությամբ արձանագրում է, որ այսօր ինքը ականատես եղավ երիտասարդ մտածող կինոգետների, թատերագետների, որն իր համար հայտնություն էր .«Մենք շարունակելու ենք մեր քննարկումները և կարծում եմ, որ դա ինչ-որ բանի կբերի»,-եզրափակեց Գևորգյանցը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում