livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019


alt36-ամյա ավստրալացի սուպերմոդել ՄԻՐԱՆԴԱ ՔԵՐՐԸ, ով այս տարվա հոկտեմբերի վերջին ամուսնալուծվել էր բրիտանացի 36-ամյա դերասան Օռլանդա Բլումից «անգործ» չի մնացել, այժմ նա սկսել է հանդիպել 46-ամյա միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ: Այս մասին տեղեկացնում է «NEWS.ru»-ն: Քերրին և Բլումը ամուսնացել էին 2011 թվականին և ունեին զավակ`Ֆլինին: Սակայն, այս զույգը հազվադեպ էր միասին երևում ընտանեկան հավաքույթներին, այդ ժամանակ պատճառը նրանց խիստ զբաղվածությունն էր, որն էլ ստիպում էր նրանց միասին չլինել: Ամուսնալուծությունից առաջ նրանք հայտարարել են, որ բաժանվել են «բարեկամաբար» և պատրաստ են աջակցել միմյանց և միասին դաստիրարակել իրենց երեխային:Փաքերը նույնպես ոչ վաղուց է բաժանվել էր իր կնոջից` նախկին մոդել Էրիկա Փաքեր Բակստերից, որ դերասանի երեք երախաների մայրն է: Էրիկան և Միրանդան մեծացել են նույն քաղաքում`Հուննեդայում, սակայն, Էրիկան 6 տարի մեծ էր Քերրիից: Քերրիի և Փաքերի սիրավեպի մասին լուրերը հաստատել է «Woman's Day» ամսագիրը, որը պատկանում է Փաքերների ընտանիքին: Ամսագրի շապիկի վերջին համարում հայտնվել է նոր զույգը: Ամսագիրը պնդում է, որ խոսքը «լուրջ հարաբերությունների» մասին է: Փաքերի ընդհանուր կարողությունը «Forbes» ամսագիրը գնահատել է 6 մլրդ դոլար: Նրա եկամտի հիմնական աղբյուրը խաղային բիզնեսն է: Միրանդա Քերը մոդելային բիզնեսում հայտնվել է 13 տարեկանից: Նրա մանկությունը անցել է տատիկի ֆերմայում, մանկությունից հետաքրքրվել է ձիավարժությամբ: Նա համարվում է ավստրալիական ծագմամաբ ամենաբարձր վարձատրվող մոդելը`զբաղեցնելով աշխարհի ամենահարուտ մոդելների տասնյակը:


ԶԱՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում