livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altՄեր երկրում, թեպետ պետական օրենքներ կան, բայց ծխելու դեմ պայքարին ուղղված ոչ մի գործառույթ չէր իրականացվում մինչեւ վերջերս, ավելին` ծխելու մշակույթը մեր երկրում իսպառ բացակայում է: Բավական է քայլել, ցանկացած պուրակով, երթեւեկել քաղաքային տրանսպորտով եւ կտեսնեք այդ մշակույթի «արդյունքը»: Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր վարորդներն ու անցորդները ծխախոտի մնացորդը նետում են փողոց: Այս ամենի դեմ պետք է պայքարի հասարակությունը, ի դեմս` իշխանությունների:

Հակածխախոտային պայքարի շրջանակներում «Զարուհին» զրույց ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ, ով եւս «սեր ունի» ծխելու հետ.

- Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում հակածխախոտային պայքարներին, երբ ինքներդ ծխում եք:

- Ես նման պայքարներին շատ լավ եմ վերաբերվում, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ծխելը ինչ լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը: Նման հակածխախոտային պայքարները միշտ էլ իրենց արդյունքը տալիս են: Ես փորձում եմ քիչ ծխել:

- Երբեւէ փորձե՞լ եք  թողնել ծխելը:

- Այո, շատ եմ փորձել: Ամենամեծ դադարը եղել է 3.5 տարի, այնուհետեւ 3 ամիս: Կարծում եմ, շուտով նորից կթողնեմ ծխելը:

- Իսկ ի՞նչն է ստիպում նորից վերադառնալ ծխախոտին:

- Եթե չմտածեմ ծխելու մասին, չեմ ծխի: Երբ ինձ հաջողվում է մոռանալ ծխախոտի գոյության մասին, ես չեմ ծխում, բայց մի պատահական խոսքն անգամ կարող է ստիպել ինձ նորից ծխել:

- Համարո՞ւմ եք, որ ծխախոտը ընդամենը վատ սովորություն է, եւ այն ոչ մի խնդրին էլ լուծում չի տալիս:

- Իհարկե, ընդամենը շատ վատ սովորություն է: Վատ եմ վերաբերվում թե՛ ծխախոտին, եւ թե՛ դրա վնասներին:alt

- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հունվարի 1-ից «Ծխախոտի իրացման դեմ պայքարի» օրենքում փոփոխություններ են լինելու, ըստ որոնց, հեռուստատեսությամբ ցուցադրվող նոր նկարահանվող ֆիլմերում եւ հեռուստասերիալներում, արգելվելու են ծխելու տեսարանները:

- Այ, այդ մեկը չեմ կարծում, որ արդյունք տվող բան լինի, որովհետեւ եթե սցենարը, ֆիլմի կերպարը պահանջում է, դժվար կլինի նման կադրերից զերծ մնալը:

- Գուցե, այս օրենքը հիմնականում ընդունվում է դեռահասների համար, որպեսզի նրանք իրենց սիրված հերոսին չընկալեն, որպես ծխող եւ նրանից օրինակ չվերցնեն:

- Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի այս օրենքի ընդունումից հետո, բայց, եթե այդ փոփոխությունը դրական ազդեցություն ունենա մարդկանց համար, ես միայն ուրախ կլինեմ :


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում