livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

altԴեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ԷԴՈՒԱՐ ԹՈՓՉՅԱՆԻ ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար ՍԹԻՎԵՆ ԻՍԵՐԼԻՍԸ, ում մենակատարությամբ կկայանա Պրոկոֆեւի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Է. Թոփչյանն ու թավջութակահար Ս. Իսերլիսը:  Խոսելով համերգին ներկայացվելիք ստեղծագործության մասին`թավջութակահարը շեշտեց, որ Պրոկոֆեւի Թավջութակի կոնցերտն ինքնին բարդ ընկալելի գործ է, սակայն նա համոզված է, որ հայ հանդիսատեսին այն դուր կգա: Երաժիշտը ասաց նաեւ, որ ստեղծագործությունն ունի երկու տարբերակ, սակայն իրեն հարազատ է կոմպոզիտորի կողմից գրված առաջին տարբերակը: Ի դեպ, Ռուսաստանում Իսերլիսի խոսքով`ստեղծագործության պրեմիերան անհաջող ընթացք է ունեցել, ինչին Պրոկֆեւը հետեւյալ կերպ է արձագանքել. «Ով չի ընկալում այս երաժշտությունը` ապուշ է»:

Նշենք, որ թավջութակահարը առաջին անգամ չէ, որ գտնվում է Հայաստանում: Նա բազմիցս հանդես է եկել ՀՊՖՆ-ի հետ, ինչը վկայում է ֆիլհարմոնիկի հանդեպ երաժշտի տածած բարձր գնահատանքի եւ բարեկամական նվիրվածության մասին:

Բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը ժամանակակից համաշխարհային երաժշտարվեստի ամենահռչակավոր թավջութակահարներից է: Վերջին տարիների նրա ելույթները ներառում են համերգներ այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Budapest Festival Orchestra-ն (դիրիժոր Իվան Ֆիշեր), Լոնդոնի Philharmonia Orchestra-ն (Վլադիմիր Աշկենազի),  BBC Symphony Orchestra-ն (Անդրե դե Ռիդեր) և այլն: Նախորդ համերգաշրջանում տեղի են ունեցել Իսերլիսի մենահամերգները, ելույթները կամերային անսամբլների կազմում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի տասնյակ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում: Սթիվեն Իսերլիսը ժամանակակից երաժշտության նվիրյալներից է: Աշխատակցել է կոմպոզիտորներ Ջոն Թեվենըրի, Վոլֆգանգ Ռիհմի, Թոմաս Ադեսի և այլոց հետ, որոնց գործերի պրեմիերաները ներկայացրել է ժամանակակից երաժշտության փառատոներին: Արդեն 12 տարի է, որ Իսերլիսը Քորնուոլի միջազգային Musicians’ Seminar at Prussia Cove–ի գեղարվեստական ղեկավարն է: Երաժշտական գործունեության կարևորագույն ծրագրերից են Բախի, Բրամսի, Դվորժակի, Սուկի և այլ կոմպոզիտորների գործերի` նրա ձայնագրությունները: Ուշագրավ է, որ Իսերլիսի հետաքրքրությունների լայն շրջանն ընդգրկում է նաև երեխաների համար գրված երաժշտությունը: Նա գրել և թողարկել է մանկապատանեկան լսարանին ուղղված գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Նվագել է համերգաշարեր երեխաների համար և դաշնակահար Սթիվեն Հաֆի հետ թողարկել է «Երեխաների թավջութակ» սկավառակը: Սթիվեն Իսերլիսը նվագում է Marquis de Corberon (Նելսովա, 1726թ.) Ստրադիվարի գործիքով, որը նրան տրամադրել է Royal Academy of Music-ը (Մեծ Բրիտանիա):


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում