livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՆոյեմբերի 30-ին Կիեւում կայացած Մանկական Եվրատեսիլ-2013 երգի մրցույթում, որն այս տարի կրում էր Be creative` ՙԵղիր ստեղծագործ՚ կարգախոսը, 130 միավորով հաղթող ճանաչվեց 11-րդ համարի ներքո Մալթան ներկայացնող երգչուհի Գայա Կաուչին` իր ՙՍկիզբ՚ երգով: Հայաստանը ներկայացնող երգչուհի Մոնիկա Ավանեսյանը ելույթ ունեցավ 3-րդ համարի ներքո եւ իր ՙՇոկոլադե ֆաբրիկա՚ երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը` ստանալով 69 միավոր: ՙԻրավունքը՚ զրուցելով Կիեւից Հայաստան վերադարձած ՄՈՆԻԿԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ, փորձեց պարզել փոքրիկ երգչուհու հույզերը, ապրումներն ու ստացած տպավորությունները եվրատեսիլյան մեծ բեմից ու այդքան քննադատվող մրցույթից.

-Նախ նշեմ, որ բարձր հորիզոնականի մասին չէի մտածում, ինձ համար կարեւորը մասնակցությունն էր, որպեսզի կարողանայի պատվով ներկայացնել Հայաստանը: Կարծում եմ` դա ինձ մոտ ստացվեց: Ինձ համար կարեւորն այն է, որ իմ ելույթը դուր եկավ իմ ուսուցչուհի Էմմա Ասատրյանին: Բնականաբար կցանկանայի լավ հորիզոնականում լինել, բայց, այդպես ստացվեց: Համենայնդեպս, ես լավ ներկայացա:

- Հետագայի համար ինչ ծրագրեր կան: Հանդես գալու եք նոր տեսահոլովակով:

- Դեռ տարբեր համերգներում պիտի ելույթ ունենամ: Բայց այժմ ավելի շատ նախապատրաստվում եմ ջութակի մրցույթին:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ ջութակ եք նվագում:

- 9 տարի է, բացի ջութակից վոկալի եւ պարի դասերի հաճախում եմ շուրջ 5 տարի:

- Իսկ ինչ եք երազում, լինել լավ երգչուհի, թե լավ ջութակահարուհի:

- Երկուսն էլ ինձ համար շատ թանկ են, բայց, երեւի թե ավելի շատ երազում եմ լինել լավ ջութակահարուհի:

- Կիեւը Ձեզ դուր եկավ:

- Շատ դուր եկավ, ամեն օր զբոսնում էինք, հաճախում էինք փորձերի, ինձ ամենից շատ դուր եկան Վրաստանի մասնակիցները: Միայն մի փոքր ափսոսում եմ, որ Կիեւում բջջային հեռախոսս կորցրեցի:

- Իսկ որ երկրից 12 միավոր ստանալու ակնկալիք ունեիք:

- Ակնկալում էինք Վրաստանից եւ ստացանք: Ռուսաստանից եւս ակնկալում էինք, սակայն, ցավոք, ստացանք միայն հինգ միավոր: Դա ավելի շուտ քաղաքականություն է: Կարեւորն այն է, որ ես իմ ելույթից գոհ եմ:  

- Մոնիկա, Ձեր ուսուցչուհի Էմմա Ասատրյանի գլխավոր խորհուրդը ո՞րն էր:

- Իմ ուսուցչուհու գլխավոր խորհուրդն այն էր, որ բեմում ազատ լինեի, նա հաճախ էր կրկնում, որ ժպտայի, որպեսզի ամեն ինչ բարեհաջող ստացվեր:

- Էմմա Ասատրյանի ներկայությունը Ձեզ օգնեց:

- Եթե ընկեր Էմման իմ կողքին չլիներ, ես դժվար թե լավ ելույթ ունենայի: Նա ինձ ամեն հարցում օգնում է եւ դրական լիցքեր փոխանցում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում