livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

alt''Նարեկացի'' արվեստի միության ''Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ'' մշտական միջոցառման շրջանակներում միությունում տեղի ունեցավ ''Հրաշագործ ծաղիկ'' թատերական ներկայացման պրեմիերան: Բեմադրությունը ներկայացրեցին ''Փրկություն'' հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպությանը կից գործող մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ''Փրկություն'' թատերախմբի երեխաները:

''Հրաշագործ ծաղիկ''-ը հայտնվելով մոլորված աղջկա ձեռքում, սկսում է կատարել աղջկա ցանկությունները: ''Բարիկենդան'', ''Կիկոսի մահը'' ներկայացումները տեսնելու ցանկությունից զատ աղջկա ամենամեծ ցանկությունն է, որ աշխարհում բոլոր երեխաները ունենան հավասար իրավունքեր և կարողանան լիարժեք վայելեն կյանքը: ''Մենք ունենք ազատ արտահայտվելու և մտածելու իրավունք'', ''Մենք ունենք աշխատելու իրավունք'', ''Մենք ուզում ենք բոլորի նման երջանիկ լինել'', ահա այսպիսին են մտավոր խնդիրներ ունեցող երախաների ցանկությունները, որոնք հնչում են իրենց իսկ շուրթերից:

''Փրկություն'' ՀԿ-ն ստեղծվել է 1997 թվականին, իսկ 2008 թվականին էլ ստեղծվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների թատերախումը, որի նպատակն է հանրությանը ցույց տալ, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարող են դառնալ դերասաններ: Թատերախումբը ելույթ է ունեցել ԼՂՀ-ում, Հայաստանյան մանկատներում և ներառական դպրոցներում: Երեք տարի շարունակ մասնակցել է ''Նռան հատիկ'' թատերական փառատոնին և ստացել խորհրդանշական պարգևներ:

''Փրկություն'' ՀԿ –ի տնօրեն ԱՐՓԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով`թատերախումբը մեծ ցանկություն ունի տարբեր բեմերում հանդես գալ, սակայն դրա համար չկան միջոցներ: Թատերախմբում կա 22 դերասան `16-35 տարեկան: Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավուներից, տկն.Աբրահամյանը փաստեց, որ ամենաշատը խախտվում է նրանց լիիրավ քաղաքացի լինելու իրավունքը. ''Աղքատ ընտանիքները ավելի հոգատար են իրենց մտավոր altխնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ , քան հարուստները:Մենք ուզում ենք, որ երեխան ապրի մոր կողքին, քանի դեռ մայրը ողջ է, իսկ նրանից հետո թե ինչ կլինի կյանքը ցույց կտա '', -ասում է Աբրահամյանը: Այս ներկայացումն ևս մեկ անգամ ապացուցեց, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները կարող են հասնել մեծ բարձունքերի հարկավոր է միայն նրանց հետ աշխատել:''Մենք մեր աշխատանքի հիմնաքարը դարձնում ենք մեր ցանկությունը, իսկ եթե կա ցանկություն, մնացածը իր հունով կգնա և անհաղթահարելին կդառնա հաղթահարելի, քանի որ դրա հիմքում դրված է սեր և ցանկություն: Այս մարդիկ ունեն միայն վերաբերմունքի և ուշադրության կարիք, որը պակասում է մեր հասարակության մեջ,իսկ այսպիսի ներկայցումների շնորհիվ այդ հասարակությունը կզգա, որ այս երեխաները յուրահատուկ են`աշխարհ եկած իրենց եզակի խաղով և եզակի ապրելաձևով'', - շեշտում է ''Փրկություն'' ՀԿ-ի տնօրենը:

Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը շնորհավորելով երեխաներին հրաշալի ներկայացման համար, նրանց բոլորին նվիրեց ցուցապաստառ, որտեղ ներառված էր նրանց բոլորի անունները: ''Դուք կարող եք տարին մեկ, երկու, երեք…, քանի անգամ ուզեք, գալ այս միություն և ցուցադրել ձեր ներայացումները, մենք մեծ սիրով կսպասենք ձեզ '',- նշեց Հարությունյանը:

Նշենք, որ ''Փրկություն'' ՀԿ-ի սաները Նարեկացիում նույն օրը ցուցադրեցին նաև ձեռքի աշխատանքներ:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում