livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altԴեկտեմբերի 21-ին Մոսկվայի «Աստղ» կինոթատրոնում «Дебютное кино» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի «Եվ Կրկեսը ժամանեց…» ֆիլմը: Այս մասին «Զարուհու» հետ զրույցում հայտնեց ԳՈՒԺ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ով վերոնշյալ ֆիլմի ռեժիսորն է:

Խոսելով ֆիլմի մտահղացման մասին, Գ. Թադեւոսյանն ասաց, որ  ֆիլմի սցենարը գրել է Օլգա Զայմենցեւան, իսկ Արթուր Մկրտչյանը ֆիլմի համահեղինակն է (նա եղել է Գ. Թադեւոսյանի նախորդ` «Մարգար պապը» ֆիլմի սցենարի հեղինակը): «Օլգա Զայմենցեւայի հետ ես ծանոթացա 2011թ. Կիեւում՝ Միջազգային կինոդպրոցում»,-  altպատմում է Գ. Թադեւոսյանն ու ավելացնում, որ Օլգայի կողմից ներկայացված սցենարը միանգամից հետաքրքրել է իրեն, քանի որ հիմքում` գեղեցիկ եւ լուսավոր պատմություն է տեսել. Շրջիկ կրկեսը ժամանում է հեռավոր գյուղ եւ նոր շունչ ու թարմություն է փոխանցում միապաղաղ ու հոգսաշատ կյանքով ապրող մարդկանց: Այդ անսպասելի հայտնությունը, մանուկների համար, կարծես ազդարարում է նոր սկսվող հեքիաթի առաջին կախարդական լուսաբացը: Լուսաբաց, որը սկզբնավորում է մարդկային պարզ հարաբերություններ, որը մղում է մաքրագործման եւ հեքիաթային պարզության: Հեքիաթ, որտեղ վերջում հաղթում է բարին, որտեղ վերջում միշտ հրաշք է կատարվում: Իսկ այդ հրաշքը իրական կյանքում դառնում է սեփական ուժերին հավատալու, առաջ մղվելու մի նոր սկիզբ... Թռիչք, որը վերածվելու է ճախրանքի...

«Մի քանի հանգամանքներ կային, որոնք դրդեցին ինձ վերցնել այդ սցենարը: Նախեւառաջ, սցենարը գրավիչ էր նրանով, որ մանկական ֆիլմի սցենար էր: Այսօր մեզանում նկարվում է ամեն ինչ, բացի մանկական ֆիլմերից. թրիլլերներ, դրամաներ… Կա մանկական ֆիլմերի պակաս։ Այն ամենը, ինչ այսօր դիտում են երեխաները, այն լավագույնը չէ, ինչ պիտի դիտեն նրանք։ Ես հիշում եմ այն հրաշալի մուլտերը եւ մանկական ֆիլմերը, որոնցով դաստիարակվել են սերունդներ։ Այսօր երեխաները հայտնի չէ, թե ինչ որակի ու բովանդակության ֆիլմեր ու մուլտեր են դիտում։ Երեխաների համար պարտադիր պիտի նկարվեն մանկական ֆիլմեր` դաստիարակչական ֆիլմեր»,- համոզված է երիտասարդ ռեժիսորը: Հարցին էլ, թե ե՞րբ է պատրաստվում ֆիլմը ներկայացնել հայ հանդիսատեսին, Գ. Թադեւոսյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Ֆիլմը Երեւանում կցուցադրվի 2014թ. հունվարին: Պրեմիերան տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում»:

 


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում