livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԱմանորյա ներկայացում ստեղծող թատերական «մեյքերները» պնդում են, որ այս տարի փոքրիկների համար պատրաստել են հետաքրքիր, զվարճալի ներկայացումներ: Նրանք համոզված են, որ թերեւս ամենախստապահանջ հանդիսատեսը չի լքելու դահլիճը, քանի որ բեմում կլինեն հին ու նոր, անչափ սիրելի հեքիաթային հերոսները:

«Զարուհու» հետ զրույցում Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ասաց, որ Ամանորի նախաշեմին կներկայացնեն Դ. Մարտիրոսյանի «Նոր տարվա նվերը»`տիկնիկային ներկայացում-հեքիաթը: Իսկ մինչ այդ փոքրիկներին, ավանդույթի համաձայն, թատրոնի ճեմասրահ հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշն, ինչպես նաեւ այլ հեքիաթային հերոսներ:

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում փոքրիկներին սպասում է «Հեքիաթ կախարդական նարնջի մասին» ներկայացումը, որի բեմադրիչն է ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Իր իսկ խոսքով` հանդիսատեսը կտեսնի ուրախ, երաժշտական ներկայացում` համեմված երգ ու պարով: Հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ամանորյա ներկայացումները կսկսվեն դեկտեմբերի 24-ից: Թատրոնի տնօրեն ԿԱՐԱՊԵՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ փոխանցմամբ` հանդիսատեսի դատին կհանձնեն Հ. Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթի հիման վրա ստեղծված «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացումը: Ներկայացման ռեժիսորն է Շուշան Գեւորգյանը: Կ.Շահբազյանն ասաց նաեւ, որ ամանորյա ներկայացմանը ներկա կգտնվեն Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում փոքրիկները հնարավորություն կունենան դիտելու Վ.Իլյուխովի «Արքայադուստր Նեսմեյանա» հեքիաթը` ՆՈՌԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ռեժիսուրայով: Երիտասարդ բեմադրիչը համոզված է, որ պիեսը դուր կգա փոքրիկներին, քանի որ այն ժամանակակից է, համեմված է հետաքրքիր հեքիաթային կրքերով, կան նոր հերոսներ, երգ ու պար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հենց հանդիսասրահ հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, Ձնե Մարդն ու Բաբա Յագան:

Հր. Ղափլանյանի անվան թատրոնում կներկայացվի «Կախարդական մատանին» հեքիաթը, որի հեղինակն ու բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է: Թատերախմբի վարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆԻ խոսքով` ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգա Ձմեռ Պապը:

«Համազգային» թատրոնում կներկայացվի Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ըստ «Կախարդական լավաշը» հեքիաթի: Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքով` այս հեքիաթը դաստիարակչական բնույթ է կրում, այն սովորեցնում է սիրել հայրենի հողը: Փոքրիկներին կայցելեն նաեւ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Իսկ ներկայցումները կցուցադրվեն հունվարի 3-8-ը:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում էլ, համաձայն ազդագրի, կներկայացվի Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» եւ Վ.Ստեփանյանի  «Գազանանոց Մադագասկար» ներկայացումները:

 


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում