livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019



altԵրբ քննադատները խոսում են այս երգչուհու մասին, չեն կարող չանդրադառնալ նրա ոչ կոմերցիոն արտաքինի, երբեմն նույնիսկ ոչ բրիտանուհուն հարիր վառ հագուկապի մասին: Բայց, գրեթե բոլորը միաձայն խոսում են այս երիտասարդ, սակայն արդեն ամբողջ համաշխարհային շոու-բիզնեսը ցնցած երգչուհու տաղանդի, հզոր ձայնային տվյալների եւ մեկը մյուսին հաջորդող հիթ դարձած երգերի մասին: «Զարուհի» ամսագրի այս համարում  «Exclusive» խորագիրն իրոք բացառիկ էր, այս անգամ հաջողվեց զրույց վարել համաշխարհային հայտնի երգչուհի ԱԴԵԼԻ հետ, որը ծավալվեց նրա ստեղծագործական ուղու, հաջողության բանաձեւի եւ այլ թեմաների շուրջ:

- Ադել, երբեւէ երազե՞լ եք նման հաջողության մասին, թե՞ այս ամենը Ձեզ համար էլ էր անակնկալ:- Անկեղծ ասած` միշտ երազել եմ երգչուհի դառնալու մասին: Վստահ էի, որ երգելու եմ, բայց երբեք չեմ ակնկալել, որ առաջին ալբոմս քսան միլիոն օրինակով կվաճառվի: Չգիտեմ` ինչպես արտահայտել հուզմունքս: Ինձ համար զավեշտալի էր այս ամենը: Չէի սպասում, որ իմ հույզերը կկիսեն միլիոնավոր մարդիկ եւ ինձ հետ հավասար լաց կլինեն` իմ երգերը լսելիս:

- Մամուլում տարածված Ձեր անվան շուրջ ո՞ր պիտակներն եք համարում ճշմարտությանն ամենից մոտ:- Միանշանակ համամիտ եմ այն կարծիքի հետ, որ շատախոս եմ, տանել չեմ կարողանում, երբ քննարկում են իմ արտաքինը, առավել եւս խորհուրդներ տալիս: Ինձ համարում եմ այն երգիչներից, որոնց պետք է լսել, այլ ոչ թե դիտել, կամ ինչպես միշտ ասում եմ, երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար:

Հ.Գ. Գերաստղի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Զարուհի» ամսագրի դեկտեմբերյան համարում:


Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում