livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՄի կողմից ազգովի բողոքում ենք թանկացումներց, մյուս կողմից էլ եռում է Ամանորյա գնումներ անելու մարդկանց ակտիվությունը: Այսօր եւս Երեւանի կենտրոնում թեժ եռուզեռ էր, սակայն ապխտած կոկորդիլոս գնելու ու հարեւանի աչքը հանելու փոխարեն, մարդիկ հետաքրքրված էին ձեռքի աշխատանքներով, իհարկե, ամեն մեկն ընտրում էր ոչ թե իր ճաշակի, այլ իր գրպանին հարմար ամանորյա նվերներ: Այս յուրատեսակ ցուցադրության ժամանակ «Զարուհին» զրուցեց բացառիկ արվեստի ներկայացուցիչ ՆՈՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, ով ինքնուս սովորել ու նմանը չունեցող նոր մշակույթ է ներկայացնում` պատրաստելով ո՛չ ավել, ո՛չ պակաս ծամած թղթից տիկնիկներ.

- Արդեն մոտ մեկ տարի է ինչ զբաղվում եմ ինտերերային դեկորով, այսինքն` տիկնիկներ, կենդանիներ, մրգեր եւ տարատեսակ հետաքրքիր պատկերներ պատրաստելով: Հայատանում պապյեմեշեով (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ծամած թուղթ) եւ ճապոնական կավով ստեղծագործողների չեմ հանդիպել ու սա նորամուծություն է: Այս նյութերի յուրահատկությունն այն է, որ  դրանք չորանում են օդի միջոցով, այլ ոչ թե վառարանում չորացնելով:

- Հետաքրքիր է, Ձեր ամեն մի տիկնիկը մի հայուհու կերպար ունի:

alt- Սա ինձ համար սիրած աշխատանք է եւ հոբբի: Ցանկացած տիկնիկ յուրահատուկ է, շատ անգամ փորձում եմ հիշել, թե անցած տիկնիկը ինչ դիմագծերով էի պատրաստել, սակայն` ապարդյուն: Ստեղծում եմ ոչ միայն արական կամ իգական սեռի տիկնիկներ, այլ նաեւ գեղեցիկ հրեշտակներ:

- Իսկ այսօր մարդիկ հետաքրքվա՞ծ են ձեռքի աշխատանքով, թե՞  նախընտրում են պատրաստի արտադրության ապրանքատեսականի.

- Այսօրվա դրությամբ մարդիկ շատ են հետաքրքրվում ձեռքի աշխատանքով, սակայն փորձում են ֆինանսական առումով մատչելի իրեր ընտրել: Սակայն պետք է նշեմ, որ այն նյութերը, որոնցով աշխատում եմ բավական թանկ արժեն: Հետաքրքիր աշխատանք ստանալու համար հարկավոր է սեր սեփական գործի նկատմամբ եւ, իհարկե, երեւակայություն:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում