livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԴեկտեմբերի 23-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Վ.Իլյուխովի «Արքայադուստր Նեսմեյանա» ներկայացման գլխավոր փորձը`երիտասարդ բեմադրիչ ՆՈՌԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մատուցմամբ:

«Զարուհու» հետ զրույցում նա ասել է, որ պիեսը դուր կգա երեխաներին, քանի որ այն ժամանակակից է, համեմված անսպասելի, հետաքրքիր հեքիաթային իրադարձություններով. կան նոր հերոսներ, երգ ու պար: Ի դեպ, Ն. Գրիգորյանի մտահղացմամբ հեքիաթային հերոսները բեմում ջինսե տաբատներով ու կեդերով էին: Ավելին, ռեփ էին կարդում` կամակոր արքայադստեր սիրտը գրավելու համար: Վոկալից բացի, հաշվի էր առնվում նաեւ փեսացուի խիզախ ու հնարամիտ լինելը…

Թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՐՈՅԱՆԸ գոհ էր ներկայացման գլխավոր փորձից: Նրան ոգեւորել էր հատկապես  այն փաստը, որ թատրոնի երիտասարդ դերասանները,  հավուր պատշաճի ներկայացան, ինչպես ասում են, պատիվը գետնով չտվեցին: Պարոն Գրիոգորյանն ընդգծեց, որ իրենց համար կարեւոր է եղել երգ ու պարից բացի, որն, անշուշտ, գրավում է փոքրիկին, չանտեսել նաեւ բեմական խոսքը, որպեսզի երեխան գա թատրոն ու ռուսերեն սովորի:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում