livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԿամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ԵՂՈՅԱՆԻ համար անցնող տարին եղել է ձեռքբերումներով լի, սակայն ըստ Քրիստինեի` տարվա ընթացքում տարվա խորհրդանիշ Oձն իր օձությունն արել է:

-Տարվա ընթացքում շատ ձեռքբերումներ եմ ունեցել, նախ ընդունվեցի Կամերային թատրոն` որպես դերասանուհի, դա ինձ համար շատ կարեւոր էր: Յուրաքանչյուր  դերասանի համար կարեւորը թատրոնում տեղ ունենալն է, որովհետեւ դերասանը սնվում է թատրոնից: Ինչքան էլ որ նա զբաղվածություն ունենա սերիալներում ու նախագծերում, միեւնույն է, թատրոնի կարիքը  միշտ կա դերասանի կյանքում: Առհասարակ, եթե ընդհանուր ամփոփելու լինեմ` տարվա կտրվածքով, չեմ ուզում ինձ թույլ տալ ու ասել, որ լավ տարի էր, որովհետեւ այս տարի մշակույթի բնագավառից շատ մարդկանց հրաժեշտ տվեցինք, որոնցից յուրաքանչյուրի կորստի ժամանակ մեծ ցավ էի ապրում, ոչ միայն նրա համար, որ մեր ասպարեզից էին, այլ, ուղղակի, նրանցից շատերին ճանաչում էի: Այդ առումով այս տարին համարում եմ ոչ այդքան բարեհաճ: Օձի տարին իր օձությունն արեց, հույս ունեմ, որ եկող տարի ավելի քիչ կորուստներ կունենանք ե'ւ մեր կյանքում, ե'ւ առահասարակ մշակույթի ասպարեզում:

- Իսկ Ձիու տարուց ինչ ակնկալիքներ ունեք:

- Ձիուց նպատակներ ու սպասելիքներ, այնուամենայնիվ, ունեմ: Եկող տարի մասնագիտական շատ անելիքներ ունեմ, հույս ունեմ, որ ամեն ինչ պլանավորված ձեւով  կընթանա ու Օձի տարվա նման չի լինի:

- Քրիստինե, վերջին շրջանում Նոր տարին նախընտրում են դրսում անցկացնել, Դուք ինչպե±ս եք անցկացնելու, որտե±ղ կդիմավորեք:

- Ռեստորաններից մեկում երգելու առաջարկ ունեմ, բայց ոչ ամանորյա գիշերը, այդ օրը հրաժարվել եմ մասնակցել, քանի որ այդ օրը միշտ դիմավորել եմ ընտանիքիս անդամների հետ ու ոչ մի կերպ չեմ ուզում այդ ավանդույթը խախտվի: Միակ տեղը, որտեղ ինձ ավելի քան լավ կզգամ, իմ ընտանիքում Նոր տարին նշելն է: Իհարկե, լավ են անցնում նաեւ ընկերական ու գործնական շրջապատում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն ընտանեկան տոն է, եւ յուրաքանչյուրս պետք է մեր ընտանիքի անդամների հետ անցկացնենք: Եթե տարբերակ լիներ երկրից բացակայել մեր ընտանիքի անդամներով, սիրով կհամաձայնեի, բայց, այս տարի կարծես չի ստացվում: Հուսամ, որ հաջորդ տարին դրսում կդիմավորենք, երբեք դրսում չեմ դիմավորել, ինձ համար անչափ հետաքրքիր կլինի: Հատկապես, կուզենամ տաք երկրում անցկացնել, նույնիսկ ծովափում: Ահա, այդպիսի հետաքրքիր միտք ունեմ, կարծում եմ, հաջորդ տարի կիրականանա:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում