livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԴեկտեմբերի 25-ին Կամերային երաժշտության տանը կայանալիք Կ. Սեն-Սանսի «Սուրբ Ծննդյան» օրատորիայի  երևանյան պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբը կեզրափակի իր այս տարվա ստեղծագործական բուռն գործունեությունը:

Օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավղի, երգեհոնի և հինգ մենակատարների համար և կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երգչախմբի գեղ. ղեկավար և գլխ. խմբավար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Իր իսկ խոսքով` 2013թ. «Հովեր» պետական Կամերային երգչախմբի գործունեության 21-րդ տարին էր: Տարվա ընթացքում երգչախումբը ներկայացել է 26 լիարժեք համերգներով, 10 ելույթ-մասնակցությամբ և 2 ձայնագրությամբ:

«Հովեր» երգչախումբը և «Հովեր-Օկտետը» այս տարի ունեցան 4 հյուրախաղեր և 3 միջազգային խմբերգային փառատոների մասնակցություն: Դրանք էին՝ հուլիսին՝ Թայվանի միջազգային խմբերգային փառատոնը, սեպտեմբերին՝ «Ֆլանդերեն-Մեխելեն» բելգիական միջազգային խմբերգային փառատոնը և Ֆրանսիայի բրետոնական «Ազգերի երաժշտություն» միջազգային խմբերգային փառատոնը: Այս ուղևորությունների ընթացքում երգչախումբը և «Հովեր-Օկտետը» հանդես եկան Նանտեռ-Ամանդյե, Տայպեյի ազգային և Գիլի «Կվառց» հեղինակավոր համերգասրահներում: Իր արտերկրյա համերգային ծրագրերում «Հովեր»-ը ներկայացրել է կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ խմբերգային երաժշտություն, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Վ. Շարաֆյան, Ա. Ազիզյան, Ա. Ավանեսով, Ա. Ոսկանյան, Ա. Բոյամյան, Դ. Հալաջյան, Տ. Մանսուրյան, Ա. Աղաջանյան, Է. Հովհաննիսյան):

Այս տարի «Հովեր»-ը մասնակցել է 3 օպերային ներկայացումների («Գեղջկական պատիվ» օպերայի համերգային կատարմանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, (դիր.՝ Էդուարդ Թոփչյան), «Անուշ» օպերային՝ Կամերային նվագախմբի հետ համատեղ, (դիր.՝ Վահան Մարտիրոսյան, ռեժ. Սերժ Ավետիքյան) և Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությանը Շուշի քաղաքում, Ֆիլահարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, դիր.՝ Էդուարդ Թոփչյան, ռեժ. Ժիրայր Դադասյան): Համագործակցելով երևանյան կամերային երգչախմբերի հետ՝ «Հովեր» երգչախումբը հանդես  է եկել Ռ. Ամիրխանյանի «Սիրո կանտատ»-ի և Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի երևանյան պրեմիերաներին: «Հովեր» երգչախումբը մասնակցություն է ունեցել նաև մի քանի հոբելյանների (Հ. Պապյան, Բ. Թումանյան և այլն) և երևանյան փառատոների («Ոսկե ծիրան». «Հայակ», «Էրեբունի-Երևան», «Երևանյան գրական շաբաթ», «Ճապոնական ֆիլմերի փառատոն», Իջևանի «Արվեստների փառատոն», համաշխարհային խմբերգային երաժշտության օրվա հանդիսություն):

Երգչախումբը առանձին մենահամերգներ է ունեցել՝ նվիրված Հայաստանի Երաժշտական (Երգչախմբային) ընկերության հիմնադրման 55 ամյակին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորյայի 90-ամյակին և Ա. Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Երգչախումբը պատվոգրերի է արժանացել Երևանի քաղաքապետարանի և Երաժշտական ընկերության կողմից: 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում