livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

alt2013 թվականը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար շատ արդյունավետ էր,նվագախումբը այս տարվա հունիս ամսից դարձել է Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ:2013 թվականին երիտասարդական նվագախումբը, որպես պաշտոնական նվագախումբ հրավեր էր ստացել մասնակցելու նաև Musica Riva 30-րդ միջազգային փառատոնին, որի ընթացքում էլ ունեցել է մի շարք համերգներ:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երիտասարդական նվագախումբը կազմակերպեց և անցկացրեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը`նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրայնի 110-ամյակին: Փառատոնի շրջանակներում նույնպես իրականացվեցին մի շարք համերգներ, ինչպես Հայաստանում`այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Երիտասարդկան նվագախումբը այս տարվա ընթացքում ելույթներ է ունեցել նաև մարզերում `Շիրակի, Լոռու, Վայոց ձորի և Արարատի մարզերում: Հիշարժան է նաև նվագախմբի իրականացրած համերգային ծրագիրը, որին մեծ սիրով էր սպասում հանդիսատեսը:Նվագախմբի նախաձեռնությամբ տարվա ընթացքում Հայաստանում ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը`Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:Նրա իրականացրած համերգային ծրագրերից է ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակին , ինչպես նաև անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այս ծրագրերի մեկնարկը տրվեց ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ ելույթով և նրա հետ համատեղ ելույթով էլ նվագախումբը կամփոփի տարին:Համերգի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլայի այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանում դեռևս չեն հնչել:Համերգին սպասվում է նաև հատուկ հյուր` ֆլեյտահար Սառա Ռուլին: Հայստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ խոսքով` նվագախումբը և Պիետրոդարկին արդեն միասին համագործակցում են չորրորդ անգամ:

,- նշում է Ս. Սմբատյանը: Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով առաջին անգամ չէ Հայաստանում մեծ ուրախությամբ փաստում է, որ Հայաստանում`իր երկրորդ հայրենիքում է անցկացնելու Սուրբ Ծննդյան տոները, իսկ դեկտեմբերի 26-ին կնշի նաև ծննդյան օրը: Ըստ նրա` Հայաստանում ինքը շատ է հավանում ընդհանուր մթնոլորտը և հայաստանյան գույները: Նշենք, որ երիտասարդական նվագախմբի և Պիետրոդարկիի համերգը տեղի կունենա դեկտեմբրի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում