livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԱյսօր Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում ցուցադրվեց «Հեքիաթ կախարդական նարնջի մասին» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն է ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: «Զարուհու» հետ զրույցում ներկայացման մասնակից, դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ փաստեց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հ.Ղազանչյանի ռեժիսուրայով ներկայացված այս հեքիաթը դուր է գալիս փոքրիկներին, քանի որ այն երաժշտական է ու չի ձանձրացնում, ինչը, ըստ Ղարիբյանի, կարեւոր նախապայման է` փոքրիկի ուշադրություն գրավելու, հետաքրքրելու համար:

«Երեխաների համար միշտ էլ հաճույքով ենք խաղում: Նրանց դրական տրամադրությունը դահլիճից մեզ է փոխանցվում, հատկապես, երբ տեսնում ենք նրանց անմիջական արձագանքն ու ուրախությունից փայլող աչքերը»,- ընդգծեց Ի. Ղարիբյանը` հավելելով, որ առհասարակ, երեխաների համար պատասխանատու է ներկայացում խաղալը, իսկ այս օրերին` կրկնակի (նկատի ունի «տոնածառային» ներկայացումները.- Վ.Մ.): «Նոր Տարին փոքրիկների համար, թերեւս ամենասպասված ու սիրելի տոներից է: Նրանք սրտատրոփ են սպասում Ձմեռ Պապի եւ Ձյունուշի գալուն: Ուստի, պետք է ամեն ինչ անել` նրանց սպասումները հնարավորինս արդարացնելու համար»,- պնդում է դերասանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում