livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altԿոլումբիացի երգչուհի Շակիրան, որն այն քչերից էր, ով անմիջապես սիրվեց աշխարհի բոլոր տղամարդկանց կողմից իր բնական գեղեցկությամբ, նաեւ ամենասեքսուալ Ձյունանուշն է համարվում:

Բայց արի ու տես, որ ի զարմանս ամենքի, այս Ձյունանուշը համաշխարհային դեմքեր դարձած մայրիկների մեջ դարձավ լավագույններից մեկը` իր ուշադրությամբ ու հոգատարությամբ: Իսպանիայի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն եւ Շակիրան իրենց առաջնեկին անվանեցին Միլան Պիկե Մեբարակ, իսկ փոքրիկը ծնունդից դեռ շատ ճանցած դարձավ հայրիկի ամենափոքրիկ երկրպագուն: Շակիրան որդուն իր հետ տանում է ամենուր եւ «Բարսելոնայի» ֆուտբոլային հանդիպումները մայր ու որդի հազվադեպ են բաց թողնում եւ նրանց կարելի է տեսնել մարզադաշտում` երկրպագուների առաջին շարքերում հայրիկին ոգեւորելիս: Ի դեպ, ֆուտբոլասեր ընտանիքը մտադիր է շատ երեխաներ ունենալ, քանի որ Շակիրան երջանիկ է իր նորաստեղծ ընտանիքով: Անգամ պարզվում է, որորպես հարսիկ էլ իրեն արդարացնում է երգչուհին` հաճախ լինելով Ֆրանսիայում եւ սկեսուր-սկեսրայրի հետ անցկացնելով արձակուրդները:

Ինչեւէ, հիշեցնենք, որ երգչուհին հայության կողմից դարձավ ատելի, երբ համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանական կնունք-ծնունդներին վերջինս երգում ու պար էր բռնում նավթային դոլարների տարափի ներքո, բայց նրան, կարծես, «ներեցինք», երբ նույն ազերիին մի լավ հարված հասցրեց 2012-ին: Բաքվում կայացած համերգի ժամանակ երգչուհին հաջողացրել էր բեմում գլխիվայր պահել Կոլումբայի դրոշը, եւ արդյունքում այն շատ էր նմանվել մեր հայկական եռագույնին, ինչը հիստերիա էր առաջացրել Ադրբեջանում:


alt

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում