livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

alt«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը իր հոբելյանական 15-րդ տարին սկսելու է մեծ հոբելյարով`համերգաշար նվիրված լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԻԿՈՒ 80-ամյակին: Տեղի կունենա չորս համերգ` հունվարի 13-16-ը, որի ընթացքում կկատարվեն Պենդերեցկու երկու տասնյակից ավել գործիքային, վոկալ, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ,ինչպես հայ այնպես էլ օտարերկրյա լավագույն կատարողների կողմից:

Սա մեծանուն կոմպոզիտորի երրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ` 2008 թվականին էր Պենդերեցկին եկել Հայաստան ` կրկին «Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում ,իսկ երկրորդ անգամ 2009 թվականին և նրա երկրորդ համերգաշարով էլ ազդարարվեց կոմպոզիտորի վերադարձը իր նախնիների Հայրենիք, քանի որ Պենդերեցկին ունի հայկական արմատներ.«Իմ տատիկը հայուհի է եղել, ով Լեհաստան է գաղթել Սպահանից, ինչ-ինչ քաղաքական պատճառներով: Այսօր արդեն մենք ամեն անգամ մեծ հաճույքով ենք վերադառնում Հայաստան և հույս ունեմ, որ սա ապագայում շարունակություն կունենա»,-մեկնաբանեց մեծանուն կոմպոզիտորը: Ըստ նրա Հայաստանում բոլոր կատարումները առանձնացել են իրենց բարձր մակարդակով, հատկապես «Հովեր» երգչախմբի կատարումները: «Մենք բազմաթիվ երգչախմբեր ունենք և շատերն են հանդես եկել կատարումներով, սակայն ոչ մեկը այն որակը չի ունեցել ինչպես «Հովեր» երգչախումբն ունի ,այս երգչախումբը առանձնահատուկ երգչախումբ է»,-մեջբերեց Պենդերեցկին:

altՆշենք, որ Պենդերեցկին գրել է հայկական թեմայով իր երրորդ կվարտետը,նա նաև պատրաստվում է գրել նոր ստեղծագործություն հայկական տեքստով երգչախմբի համար`Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ,նոր ստեղծագործությունը կլինի սաղմոսի տեսքով: «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ,կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը ուրախությամբ փաստեց , որ սա փառատոնի համար հիանալի սկիզբ է, քանի որ «Երևանյան Հեռանկարներ»-ի 15-րդ տարին սկսվում է Հայաստանի մշակութային կյանքում պատմական մեծ միջոցառումով.«Դա մեր ժամանակների հանճարեղ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու օրերն են Հայաստանում: Սա ևս փառատոն է փառատոների մեջ`այսպիսի փառատոն ևս մենք ունենք, որը արդեն թվով երրորդն է Հայաստանում»,-նշեց Ստեփան Ռոստոմյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ ողջունելով «Երևանյան Հեռանկարներ» փառատոնին իր խոսքում նաև շեշտեց, որ մեծանուն կոմպոզիտորի`Պենդերեցկու ցանկացած այց Հայաստան խոշոր մշակութային իրադարձություն է.«Մաեստորոն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, սա ինչ-որ տեղ հոբելյանական է նաև փառատոնի համար, քանի որ սա 15-րդ փառատոնն է , ինչպես նաև մաեստրոյի 80-ամյակը:Սա խորհրդանշական կլինի և հուսով ենք, որ 2014 թվականը կլինի մշակութային տարի»,-ընդգծեց ՀՀ մշակույթի փոխնախարարը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում