livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

 


alt«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը դերասանուհի ՋԵՆԻՖԵՐ ԼՈՈՒՐԵՆՍԸ ներկայացել է այնպիսի զգեստով, որը ողողել է ամբողջ համացանցը,այս մասին տեղեկացնում է People-ը:

Մրցանակաբաշխությունից և նկարները հրապարակվելուց հետո համացանցում հայտնվել է լուսանկարներ, որտեղ օգտատերերը ցուցադրել են ծաղրանկարներ, որոնք հիշեցնում են դերասանուհու զգեստը: 23-ամյա դերասանուհին մրցանակաբաշխությանը ներկայացել է սպիտակ, առանց թևքերի զգեստով, որի վրա կրել է երկու սև ժապավեններ: Զգեստը նա ընտրել է Christian Dior-ից: Նորաձևության շատ քննադատներ բարձր են գնահատել դերասանուհու ընտրությունը, այն դեպքում, երբ համացանցը այդ ընտրությունը գնահատեց ծաղրանկարներով:

Համացանցում հայտնված նկարներում կարելի է հանդիպել երիտասարդ աղջիկների և նույնիսկ կենդանիների, որոնք կրում են սպիտակ զգեստ` սև ժապավեններով:

Հիշեցնենք, որ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 12-ին Լոս-Անջելեսում: Լոուրենսը մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել «երկրորդ պլանի լավագույն կնոջ դերակատարում» անվանակարգում, որի համար էլ պարգևատրվել է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում