livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

 

altԲրիտանական NME ամսագրի փոխանցմամբ The Beatles խմբի նախկին անդամներ ՓՈԼ ՄԱՔՔԱՐԹՆԻՆ և ՌԻՆԳՈ ՍԹԱՐԸ ելույթ կունենան ամենամյա երաժշտական «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա Լոս-Անջելեսում հունվարի 26-ին:

Այս տարվա մրցանակաբաշխությանը Մաքքարթնին հայտնվել է մի շարք անվանակարգերում`«Լավագույն ռոք երգ» և «Լավագույներաժշտական ֆիլմ»: Բացի այդ,այս երկու երաժիշտները կարժանանա նաև մրցանակի` «կյանքի նվաճումների» ինչպես նաև ձայնագրման ոլորտում բացառիկ ներդրումների համար: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ ամենամյա մրցանակաբաշխությանը ելույթ կունենան նաև Քեթի Փերին, Քեյթ Որբանը, Սթիվի Վոնդերը, Թեյլոր Սվիվթը և այլք: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը վերջին անգամ միասին հանդես էին եկել 2009 թվականին բարեգործական համերգի ընթացքում:Իսկ 2002 թվականին նրանք մասնակցեցին The Beatles խմբի մեկ այլ անդամի` Ջորջ Հարիսոնի հիշատակին նվիրված համերգին, ով մահացել էր քաղցկեղից:
Նշենք, որ 56_րդ «Grammy» մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս-Անջելեսի «Stepls» կենտրոնում, որը նախատեսված է 21 հազար հանդիստեսի համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում