livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

 

altՀայտնի ամերիկացի ռեփեր ՔԵՅՆԻ ՈՒԵՍԹԸ ծեծի է ենթարկել երիտասարդի, ով վիրավորել է նրա երեխայի մորը և իր սիրելիին`ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ: Քարդաշյանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան կապված հասարակական վիրավորանքի և սպառնալիքների հետ: Այս մասին տեղեկացնում է «NEWSru Israel»-ը հղում անելով TMZ-ին:

Ռեփերի համար այս միջադեպը կարող է առաջացնել մեծ խնդիրներ, քանի որ նախկինում Ուեսթը նույն խնդրով կրկին հայտնվել է դատարանում: Այդ պատճառով էլ Քիմի փաստաբանը շտապել է բողոք ներկայացնել տուժողի դեմ: Ըստ դատարանի հրապարակած տեղեկության մի երիտասարդ փորձել է Քիմին «ուղեկցել» Բեւերլի Հիլզ, սակայն, երբ վերջինս սկսել է իրեն անպարկեշտ պահել և զվարճանալ, Քարդաշյանը խնդրել է իրեն հանգիստ թողնել և հեռանալ: Սակայն, երիտասարդը սկսել է բղավել և վիրավորել Քարդաշյանին` նրան անվանելով «նեգրի սիրուհի» և «կեղտոտ պոռնիկ», ինչպես նաև սպառնացել է սպանել Քիմին: Այդ պահին, հայտնվել է Քարդաշյանի ամուսինը և բռունցքով հարվածել կնոջը վիրավորողին:
Բեւերլի Հիլզի ոստիկանությունը սկսել է նախաքննությունը և հայտարարել, որ ռեփերի և երիտասարդի միջև ծեծկրտուքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, ըստ նրանց, իրենց հայտնվելուց հետո ռեփերը թաքնվել է, որից հետո ոստիկանություն է դիմել տուժող երիտասարդը և բողոք ներկայացրել ընդդեմ Ուեսթի: Ռեփերի փաստաբանը առայժմ չի տվել ոչ մի մեկնաբանություն` կապված միջադեպի հետ: Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Ուեսթին պարգևեց դուստր 2013 թվականի հունիսի 15-ին և, ի պատիվ իր սիրելի ամուսնու, դստերը անվանեց North West:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում