livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

alt«Դար 21» հեռուստաընկերության «Սիեստա» ծրագրի հաղորդավար, մոդել ԿԱՐԵՆ ՄՈԼԻՏՎԻՆԻ եւ իր կնոջ ՔՆԱՐԻԿԻ համար տարին սկսվեց մի նոր ու ամենաքաղցր երջանկությամբ, քանի որ հունվարի 18-ին Մոլիտվինների ընտանիքը համալրվեց մի հրաշք փոքրիկով: 49 սմ հասակով եւ 2620 կգ քաշով ծնված փոքրիկ Մաելլա Մոլիտվինի հաղորդավար հայրիկը մեզ հետ զրույցում նշեց.

- Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, ինձ ու Քնարոյիս հենց սա էր պակասում երջանիկ լինելու համար: Ուզում եմ, որ բոլորի տներում լսվեն մանկան խինդն ու ծիծաղը:

- Կարեն, ինչո՞ւ փոքրիկին կոչեցիք Մաելլա:

- Որովհետեւ կինս շատ էր սիրում այս անունը: Քնարոս Իսրայելից եկած ծանոթ ուներ, որի անունը Մաելլա էր, ու մենք այդ օրվանից ասում էինք, որ հենց աղջիկ ծնվեց անունը կլինի Մաելլա:

- Արդեն համակերպվե՞լ եք գիշերները քիչ քնելու ու փոքրիկի համար ժամանակ գտնելու հետ:

- Համակերպվել եմ հենց առաջին օրից ու արդեն նորմալ չեմ քնում, ինչի համար ոչ էլ փոշմանում եմ: Գիշերվա 3-ին կամ 5-ին արթնանալն ու պուճուրի հետ զբաղվելն այնքան հետաքրքիր է անցնում, որ ես եմ ուզում իրեն քնից արթնացնեմ, ոչ թե նա մեզ:

alt

- Հաղորդավար հայրիկը կհանդուրժի՞, եթե վաղը Մաելլան որոշի շոուբիզնես մտնել:

- Դե եթե իր գործը ճիշտ ու լավ անի, չլինի անտաղանդ այդ հարցում, չեմ մերժի: Չնայած, տանից, որ մեկը կա այդ ոլորտում, արդեն հերիք է:


Մեզ մնում է եւս մեկ անգամ շնորհավորել երջանիկ ընտանիքին ու մաղթել, որ փոքրիկ Մաելլան լինի առողջ, երջանիկ, մշտապես շրջապատված ծնողների եւ հարազատների սիրով ու ջերմությամբ: Իսկ երիտասարդ ընտանիքիներին կառաջարկենք հետեւյալ բաղադրատոմսը, որն իր հարցազրույցներից մեկում դեռեւս նշանված Կ.Մոլիտվինն էր նշում. «Ամենակարեւորը, լինեն առողջ եւ երջանիկ, չհուսահատվեն խոչընդոտներից եւ խնդիրներից: Ամուր ընտանիքը, պարզապես, ինքն իրեն չի ստեղծվում եւ այդ ամենի համար պետք է պայքարել եւ կառուցել վստահության, հարգանքի եւ մեծ սիրո հիման վրա: Եվ միշտ վայելեք Աստծո կողմից տրված ամենաքաղցր եւ անկրկնելի զգացմունքը՝ ՍԵՐԸ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում