livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Զարուհու» հետ զրույցում ասաց, որ թատրոնում նոր դեր է ստացել` Յու. Պոլյակովի «Как Боги» («Ինչպես Աստվածները») ներկայացման մեջ, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

Նույն դերը դերասանուհու փոխանցմամբ` վստահված է նաեւ թատրոնի դերասանուհի Աննա Բալանդինային:

Թ. Խաչատրյանը նաեւ ասաց, որ վերջերս նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում. «Խոսքը «Honey-Money» («Քաղցր փողեր») ֆիլմի մասին է: Սա իմ առաջին աշխատանքն էր գեղարվեստական ֆիլմում: Մարմնավորել եմ քարտուղարուհու դերը: Սիրահարված եմ ֆիլմի նկարահանման գործընթացին», - խոստովանում է դերասանուհին ու հավելում, որ առայժմ պարզ չէ, թե երբ կցուցադրվի ֆիլմը:

«Honey-Money» («Քաղցր փողեր») ֆիլմի սցենարի հեղինակը Արսեն Աղաջանյանն է, ռեժիսորը`Արտյոմ Բաղդասարյանը:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում