livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՏարվա ընթացքում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ հայ կինոսիրողների դատին կհանձնի հայ-ռուսական համատեղ արտադրության «ՄԵՐ ՍՐՏԻ ՏՆԱԿԸ» ֆիլմը:

Հ. Քեշիշյանի խոսքերով ամռանը հանգստանալու փոխարեն իրենց մեծ ու լավ «կինոընտանիքով» ստեղծել են չնայած երկու ֆիլմ, բայց առայժմ հայ հանդիսատեսին ցանկանում են ներկայացնել այս մեկը : Ռեժիսորի հավաստմամբ.  «Ֆիլմը գեղեցիկ պատմություն է ընտանիքի, սիրո, մարդկային սրտում կառուցված փոքրիկ ու ջերմ տնակի մասին: Հիանալի օրեր էին: Արմեն Զիգարխանյանը իր ջերմությամբ, հումորով, վարպետությամբ, Եկատերինա Ստրիժենովան` սիրահարված Հայաստանին, Մարիա Սյոմկինան` գլխավոր դերակատարը, որ միանգամից դարձավ ողջ խմբի սիրելին: Նկարահանման խմբի սիրելին Յան Ցապնիկն էր, ում հայտնվելուն պես, ամեն ինչ պայծառանում էր: Մերոնք` Խորեն Լեւոնյանը, Ֆրիդա Յորքը, Արմեն Մարգարյանը, իհարկե, ինչպես միշտ` տաղանդավոր ու ջերմ: Իսկ ֆիլմի փոքրիկ հերոսները ուղղակի հրաշք էին: Ասեմ` երեխաների հետ աշխատելն արդեն իսկ մեծագույն հաճույք է: Ֆիլմի համապրոդյուսերը Միխայիլ Պողոսովն է, մարդ, ով փորձում է Հայաստանում աշխուժացնել կինոբիզնեսը: Շուտով, շատ շուտով կներկայացնենք ֆիլմի գովազդային հոլովակը»,- տեղեկացրեց Հ. Քեշիշյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում