livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

 

Երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆԻ համար 2014թ. գերհագեցած է ստեղծագործական պլաններով, ձայնագրություններով ու տեսագրություններով: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց երգչուհին` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր լռությունը.

alt

 «Լռություն, որպես այդպիսին, չկա: Չեմ զլանա եւս մեկ անգամ ասել, որ երբեք չի գա մի օր, որ ես չզբաղվեմ երգարվեստով: Իսկ եթե շատ հաճախ տեսահոլովակներ չեն լինում դա խոսում է այն մասին, որ ես ավելի շատ եմ աշխատում, որպեսզի համապատասխան գումարներ վաստակեմ` այդ տեսահոլովակները նկարահանելու համար»:

alt

Մ. Բարխոյանն ընդգծեց. «Ամեն ինչ ինքնուրույն եմ անում. ո՛չ հայրիկի փողեր կան, ո՛չ էլ` հովանավորների: Ես անկախ եմ ամեն ինչից»:

alt

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, երգչուհին ասաց, որ իր արվեստի երկրպագուներին նոր անակնկալներ են սպասվում: «Գրեթե ամեն օր լինում եմ ձայնագրման ստուդիայում եւ բազմաթիվ նոր երգերի վրա եմ աշխատում»:

Մարգարիտան նաեւ նշեց, որ տարվա ընթացքում պատրաստվում է խտասկավառակ թողարկել` իր հեղինակային երգերով, ինչպես նաեւ երկու տեսահոլովակ նկարահանել, սակայն այդ ամենի մասին խոսել  դեռ չի ցանկանում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում