livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՓետրվար ամիսը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գերազանցապես իտալական երաժշտության ամիս կլինի: Այս մասին ասել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:

«Փետրվարի 11-ին եւ 13-ին նվագախումբը կներկայանա Ջակոմո Պուչինիի անկրկնելի «Տոսկա» օպերայի համերգային կատարումով՝ հայ ճանաչված այնպիսի մեներգիչների կատարմամբ, ինչպիսիք են մեր փայլող աստղ Հասմիկ Պապյանը եւ երիտասարդ տաղանդավոր տենոր Հովհաննես Այվազյանը: Իսկ փետրվարի 19-ին ՀՊՖՆ-ն եւ ես անձամբ կկատարենք Վերդիի Ռեքվիեմ ստեղծագործությունը`նվիրելով այն մեծագույն դիրիժորԿլաուդիո Աբբադոյի հիշատակին: Դեռ վաղ հասակից ես մեծապես տպավորված եմ եղել նրա արվեստով, մասնավորապես Ռեքվիեմի կատարմամբ, բազմիցս ներկա եմ եղել նրա վարած փորձերին եւ շատ արժեքավոր խորհուրդներ ստացել նրանից: Ֆիլհարմոնիկն ի խորոց սրտի իր հարգանքի տուրք է մատուցում լեգենդար Մաեստրոյին՝ դիրիժորական արվեստում իր ունեցած անչափ մեծ ներդրման, ինչպես նաեւ մեծ մանկավարժ ու մեր ժամանակների փայլուն անհատականություներից մեկը լինելու համար:

ՀՊՖՆ-ը նաեւ խորապես վշտում է Արամ Ղարաբեկյանի անժամանակ մահը: ՀՊԿՆ-ի` մեծ ճանաչում ձեռք բերած դիրիժորը զգալիորեն նպաստել է հայ երաժտության տարածմանը աշխարհում»,- նշել է մաեստրոն:

Է. Թոփչյանի խոսքերով`  փետրվարյան համերգաշարը կեզրափակի հայտնի դիրիժոր Իսրայել Յինոնի գլխավորությամբ համերգը.Նվագախումբը կկատարի Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: Նաեւ կկայանա գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ հայ տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մենակատարությաբ: Համերգը տեղի կունենա փետրվարի 28-ին:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում