livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՌեժիսոր ՌՈԲԵՐՏ ԶԵՄԵԿԻՍԻ հայտնի «Հետ դեպի ապագա» ֆիլմը, որը նկարահանվել է 1985 թվականին, կվերածվի մյուզիքլի: Ինչպես հայտնել է նախագծի պրոդյուսերը, մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում, 2015 թվականին`ֆիլմի երեսուներորդ տարեդարձին:

Մյուզիքլի սցենարիստներից մեկը հենց Զեմեկիսն է, իսկ ռեժիսորը` Ջեյմ Լլոյդը: Ներկայացումը կուղեկցվի Գլեն Բալարդի և Ալան Սիլվեստրի երաժշտությանբ, վերջինս հանդիսանում է Զեմեկիսի բազմաթիվ ֆիլմերի երաժտության հեղինակը: Եթե 2015 թվականին մյուզիքլը հաջողություններ ունենա Լոնդոնում, ապա այն կցուցադրվի նաև Բրոդվեյում:

«Հետ դեպի ապագա» ֆիլմը ֆանտաստիկ,արկածային ֆիլմ է, որտեղ Մարտի Մակֆլայեն ճանապարհորդում է ժամանակի մեջ: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Մայքլ Ջեյն Ֆոկսը և Քրիստոֆեր Լլյոդը: Ֆիլմը այնպիսի հաջողություններ ունեցավ, որ 1989 և 1990 թվականներին նկարահանվեց ֆիլմի շարունակությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում