livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀանրահայտ «ԱԲԲԱ» խմբի անդամ ԲՅՈՐՆ ՈՒԼՎԵՈՒՍԸ հանդես է եկել իր համար «անսովոր» դերով, այս անգամ նա հանդիսատեսին է ներկայացել ոչ թե երաժշտի կարգավիճակով, այլ` գրողի:

Ուլվեուսը գրել է «Սպիտակ դաշնամուր» հեքիաթի գիրքը, որտեղ փոքրիկ ընթերցողներին է ներկայացնում այն երաժշտական գործիքը, որով գրվել են խմբի բազմաթիվ հիթեր: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ շվեդական կղզիներից մեկում գտնվող հին տուն է բերվում գեղեցիկ ծաղկաման, որը խոսելով տան կահույքի հետ, հարցնում է, թե ինչո՞ւ անկյունում գտնվող հին դաշնամուրը չի խոսում: Սեղանը` ծաղկամանին պատմում է տխուր պատմություն սպիտակ դաշնամուրի մասին, որը իրենով հիացող սպիտակ մկանը պարգևում է և՛ ուրախություն, և՛ տխրություն: Ինչպես բոլոր հեքիաթները այս հեքիաթը ևս ունենում է բարի ավարտ: Գիրքը նախատեսված է յոթ և ավելի բարձր տարիքի երեխաների համար: Նկարչուհի Մայա Լինբերգը, ով զբաղվել է գրքի նկարազարդումներով, նշել է, որ փորձել է ստեղծել կղզու տան այն մթնոլորտը, որտեղ Ուլվեուսը և Բեննի Անդերոսոնը միասին երգեր են գրել:

Դաշնամուրը, որի մասին խոսվում է, Ուլվեուսը և Ֆելիտսկուգը գնել են հատուկ Վիգսե կղզում գտնվող տան համար: Այժմ դաշնամուրը գտնվում է Ստոկհոլմում վերջերս բացված «ԱԲԲԱ» խմբի թանգարանում:

«Ես գրեցի այս գիրքը, քանի որ սիրում եմ գրել: Բայց, ինչպե՞ս հետաքրքրել յոթ տարեկան երեխաներին, սա շատ հեշտ չէ, միայն ժամանակը ցույց կտա, արդյո՞ք կարողացա գտնել ճիշտ ուղի»,-ասել է Ուլվեուսը:

Գիրքը հրատարակվել է հինգ լեզուներով`շվեդերեն, անգլերեն, ռուսերեն, ֆիններեն, գերմաներեն և կվաճառվի խմբի թանգարանում ու համացանցում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում