livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՀ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ "Զարուհու" զրույցն սկսվեց օրերս թատրոնում կայացած "Կարինե" օպերետի պրեմիերայի մասին, ապա ծավալվեց հեռուստասերիալների շուրջ: Բայց այդ ընթացքում չանտեսվեց նաեւ դերասանուհու զինվորի մայր լինելու փաստը:

- Օրերս կայացավ Տ. Չուխաջյանի "Կարինե" օպերետի պրեմիերան, որը լավ ընդունվեց հանդիսականի կողմից: Ի՞նչ եք կարծում, նման ներկայացումներ պե՞տք են այսօրվա թատրոնին, թե ժամանակակից ժամանցային ներկայացումներով պիտի հարստացվի թատրոնը, որպեսզի էլ չասեն, թե թատրոնը մեռնում է:

- Շնորհավորում եմ բոլորիս այս ներկայացման առթիվ եւ շատ ուրախ եմ, որ այն բեմադրվեց: Հսկայական աշխատանք է կատարվել եւ բոլորս մեծ հաճույքով էինք գալիս փորձերին: Շփվել, լսել Չուխաջյանի երաժշտությունը` մեծ բավականություն է, ականջդ շոյվում է, հոգիդ` փառավորվում, էլ չեմ ասում սովորել եւ կատարել: Ժամանցայինն անցողիկ է, այդ պահին դիտեցիր եւ մոռացար, իսկ այսպիսի ներկայացումները զարկում են սրտիդ լարերին, մնում հիշողությանդ ու նաեւ պատմության մեջ: Մենք բեմում անկեղծ հուզվում ենք, երբ մենակատարները կատարում են իրենց դերերգերը, շատ գեղեցիկ ձայներ ունեն եւ հրաշալի կատարում են, ապրեն մեր երիտասարդները: Միանշանակ, "Կարինեն" պետք էր բոլորին: Հետաքրքիր է, ովքեր ասում են թատրոնը մեռնում է, քանի ներկայացում են նայել, կամ ընդհանրապես, գիտե՞ն` որտեղ ինչ ներկայացում է գնում: Փնովել եւ ասել` թատրոնը մեռնում է, կարող են բոլորը, բայց անմնացորդ նվիրվել, ծառայել թատրոնին, չնչին աշխատավարձով ինքնամոռաց աշխատել կարող են քչերը` թատրոնի իրական մշակները: Այդպես ասելու փոխարեն` լավ կլինի օգնեն թատրոնին:

- Կարելի է ասել թատրոնի "կաղնիները"` բեմադրիչներն են միայն համարձակվում հզոր ներկայացումներ բեմադրել: Ի՞նչ է, երիտասարդ բեմադրիչներից էլ հույս չկա՞, թե իրենց չեն վստահում նման մեծ գործեր:

- Այդպես չէի ասի, այո, մեծերը մեծ փորձ ունեն, շատ բան են տեսել եւ շատ բան գիտեն, բայց տաղանդավոր մարդը մնում է տաղանդավոր` երիտասարդ լինի, թե ավելի հասուն: Մեր թատրոնում երիտասարդներին մեծ տեղ է տրվում, վստահում են: Թատրոնն այնպիսի վայր է, որտեղ, կապ չունի` ինչ տարիքի ես, քո գործով անընդհատ պետք է ապացուցես, քննություն հանձնես, հավատաս եւ հավատացնես հանդիսատեսին:

- Գաղտնիք չէ, որ դերասանները նաեւ վաստակում են սերիալներից, վերջին շրջանում Ձեզ չենք տեսնում սերիալներում, ի՞նչ է, հոգնե՞լ եք սերիալներից, թե գտնում եք, որ հիմա արդեն հերթը երիտասարդներինն է:

- Այն, որ սերիալներում պիտի զբաղված լինեն միայն դերասանները, դա կասկածից դուրս է: Խոսելով սերիալների վատ որակի մասին, մենք ցանկանում էինք ունենալ ավելի որակյալ, ավելի դինամիկ, հետաքրքիր սերիալներ, ոչ թե գնալ ծայրահեղության` փակել, չնկարել ու դերասանների հսկա բանակ, որոնք իրոք այդտեղ էին որոշակի գումար վաստակում, մնային անգործ, ինչպես որ հիմա է: Իսկ տարիքը կապ չունի, ամեն տարիքի կերպար էլ կա:

alt- Զարուհի, արդեն մի քանի ամիս է` Ձեր որդին ծառայում է Հայոց Բանակում: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր զինվորի մայր գրեթե որդու հետ հավասար "ծառայում" է, կարծում եմ, Դուք էլ բացառություն չեք:

- Արդեն 7 ամիս է` ավագ որդիս ծառայում է: Մտքով անգամ չի անցել խուսափել զինվորական ծառայությունից եւ դեռ վաղ հասակից երկու տղաներս էլ դաստիարակվել են այն ոգով, որ տղան, որպեսզի տղամարդ դառնա, պիտի ծառայի բանակում: Երբ որդուս ճանապարհում էինք բանակ` 4 օր խնջույք ենք արել, եւ ուրախությամբ ու ժպիտով եմ ճանապարհել որդուս: Ցույց չեմ տվել այն ապրումներն ու հուզմունքը, որ ունեցել եմ եւ ունեմ մինչեւ հիմա: Այո, ե՛ւ հայրը, ե՛ւ ես հավասար ծառայում ենք, երբեմն կատակով ասում ենք, որ 4 տարի պիտի ծառայենք` երկու որդի ունենք:

alt

- Սովորաբար ասում են, որ հայտնի անձնավորություններին հեշտ է լինում հաղթահարել նման հարցերը:

- Կապ չունի` հայտնի անձնավորություն ես, թե ոչ, ես մայր եմ, հայ մայր եւ բոլոր մայրերի նման ամեն օր` առավոտ, իրիկուն աղոթում եմ ե՛ւ իմ որդու, ե՛ւ բոլոր զինվորների հ

ամար: Դժվար է, բայց պետք է, ես լավ եմ հասկանում այն ծնողներին, որոնք չեն ուզում իրենց որդին ծառայի, սրտներում վախ կա իրենց զավակի համար: Իսկ ո՞ւմ սրտում չկա, պիտի հաղթահարել այդ վախը, Աստծուն զորավիգ լինել եւ հավատալ, որ Աստված կպահպանի մեր որդիներին: Եթե իմ որդին չծառայի, ապա ո՞ւմ: Պետք է ամեն մեկնայսպես մտածի, այլ ոչ թե տաքուկ տեղեր ապահովեն իրենց թուլամորթ տղաների համար: Ե՛վ ես, ե՛ւ հայրը հպարտանում ենք մեր զավակով, առայսօր ոչ մի անգամ չի դժգոհել, միշտ ուրախ-ուրախ ասել է, որ ամեն ինչ շատ լավ է:

- Յուրաքանչյուր զինվորի մայր ինչ-որ բանից բողոքում է, Դուք ի՞նչ բողոք ունեք, այսօր ի՞նչ խնդիրներ ունի Հայոց բանակը:

- Հայոց բանակը կայացել է եւ շարունակում է կայանալ: Հնարավոր է, որ այդ ճանապարհին լինեն թերություններ, բացթողումներ: Այս կյանքում ոչ մի կատարյալ բան չկա, կատարյալ է միայն Աստված: Պետք չէ բողոքել, Հայոց բանակը սրբություն է, այն մեր զավակն է, իսկ զավակից չեն բողոքում, այլ ամեն կերպ օգնում են, սնում, մեծացնում, որ ուժեղ լինի: Սրանք պաթետիկ խոսքեր չեն, ես այլ մտածողության տեր եմ, սա իմ երկիրն է, իմ զավակների երկիրը: Զավակներ չեմ ունեցել ուրիշ երկրի համար եւ ուզում եմ, որ նրանք ծառայեն ուժեղ բանակում եւ ապրեն ուժեղ երկրում: Կարծում եմ, սա յուրաքանչյուր հայի երազանքն է: Թշնամին թիրախ է դարձնում ամեն մի բողոք, նրանց ջրաղացին ջուր մի լցրեք:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում