livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀայաստանում գորոծող աղանդավորական շարժումներից անմասն չեն մնացել Հայաստանի ճանաչված դեմքերը `երգիչ-երգչուհիներ, դերասաններ,գործարարներ` մարդիկ, ովքեր որոշ չափով ճանաչված են հասարակության կողմից: Նախկինում համացանցում հրապարակվել էր ցուցակ, որտեղ նշված էին այն մարդկանց անունները ովքեր ներգրավված են այս կամ այն աղանդավորական շարժման մեջ: Նրանցից ոմանք փորձեցին հերքել իրենց աղանդավորական լինելը, իսկ ոմանք էլ բացահայտորեն հաստատեցին լուրը:

Երգչուհի Ալլա Լևոնյանը չկա սոցցանցերում, չի օգտվում համացանցից, քանի որ ժամանակ չունի` երեք երեխաների է խնամում, սակայն, գիտի որ ճանաչված մարդկանց մեջ կան աղանդավորականներ, ինչի համար մեծ ցավ է ապրում: Երգչուհու խոսքով ինքը որևէ մեկին, որևէ բան այս առումով չի ասել, պարզապես եղել է միջավայր, որ նա արտահայտել է իր կարծիքը և ասել, որ ցավում է, քանի որ տվյալ մարդը ճիշտ ուղու վրա չէ:

Այնուամենայնիվ, երգչուհին կարծում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ իրավունք, պարզապես նրանցից ամեն մեկը պետք է գիտակցի պահի լրջությունը: «Նրանցից ոմանք այդ քայլին գնում են ասելով, որ այնտեղ իրենց օգնում են: Եկեղեցին այն տեղն է որտեղ պետք է գնաս ոչ թե ֆիզիկական օգնության, այլ հոգևոր լիության, Աստծուց մի բան խնդրելու և քեզ հայ զգալու համար»,-ընդգծում է Ալլա Լևոնյան և խորհուրդ տալիս այն մարդկանց, ովքեր ճիշտ ուղու վրա չեն, միանան Հայ Առաքելական եկեղեցուն խարխլված վիճակը վերկանգնելու համար:

Ալլա Լևոնյանը ժողովրդի և պետության պահպանման գործում շատ է կարևորում երեք `Հայ Առաքելական եկեղեցու, հայոց բանակի և հայոց լեզվի դերը և ասում, որ այդ երեք գործոններից, եթե որևէ մեկը խարխլվի, ապա կունենան շատ մեծ խնդիր: Երգչուհին հատկապես շատ է կարևորում Հայ Առաքելական եկեղեցու դերը, մանավանդ այն դեպքում, որ հայի կենցաղ է ներխուժել այդ տարատեսակ աղանդները, որոնք մարդկանց անդորրը և ներաշխարհը խառնելու համար են, ուստի Առաքելական եկեղեցին պետք է միջոցառումներ շատ կազմակերպի, որպեսզի չար արատները դուրս գան մարդկանց կյանքից:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում