livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

alt«The Times»-ի փախանցմամբ`Ֆրանսիայում հայտնաբերվել է այն վայրը, որտեղ հուղարկավորել են նկարչուհի Գվեն Ջոնին, նա նկարիչ Օգաստես Ջոնի քույրն էր և Օգյուստ Ռոդենի սիրուհին: Ինչպես տեղեկացնում է թերթը, շիրիմը հայտնաբերել է S4C հեռուստաընկերության նկարահնող խումբը`Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դիեպպե քաղաքում:

Նկարչուհու շիրիմն անհայտ էր ավելի քան 70 տարի: Նա մահացել էր 1939 թվականին`63 տարեկանում: Քանի որ սկսվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմը, ուստի նրա ազգականները այդպես էլ չեն իմացել, թե որտեղ են հուղարկավորել նկարչուհուն:

Ջոնի գերեզմանը որոնելու աշխատանքները սկսել է նրա ազգականը`Սառա Ջոնը, ով նախատեսել է գերեզմանոցում տեղադրել հուշատախտակ: Գվեն Ջոնի շիրիմն անհայտ է մնացել նաև այն պատճառով, որ այստեղ չի եղել որևէ տապանաքար, բացի այդ պատերազմի տարիներին բազմաթիվ գերեզմանոցներ օգտագործվել են նաև, որպես զինվորական գերեզմանոց:

Գվեն Ջոնը ծնվել է Հավերֆորդուեսթում, Ուելս 1876 թվականին: 1895 թվականին եղբոր հետ միասին ընդունվել է Լոնդոնի գեղարվեստի դպրոց, այնուհետև անհատական դասընթացներ է անցել Ջեյմս Ուիսթլերի մոտ: 1904 թվականին Ջոնը գալիս է Փարիզ, որտեղ Ռոդենի հետ միասին ստեղծում են քանդակներ: Նրանց միջև ծնվում է մեծ սեր և շարունակվում 10 տարի: Փարիզի Ռոդենի անվան թանգարանում պահպանվել է, Գվեն Ջոնի գրած 2 հազար նամակներ: Նկարչուհու նկարների մեծ մասը դիմանկարներ են, նա հաճախ է պատկերել կանանց և երեխաների: Նրա աշխատանքերը պահպանվում են արվեստի խոշոր հավաքածուներում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում