livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

alt«Երեւան» հեռուստաընկերության եթերում U can մոդելային նախագիծ-հաղորդման մասնակիցները շարունակում են մրցել ու կայանալ մոդելինգի ոլորտում: Իհարկե, մոդելային կյանքը չի սահմանափակվում միայն բրենդային հագուստներ կրելով, գեղեցիկ շպարով ու «գլամուրային» երեկոներով, ուստի` «Զարուհի»-ն որոշեց ոլորտի խոցելի հարցերն ուղղել U can-ցիներին ու պարզել խնդիրներին դիմակայելու նրանց առաջարկած բաղադրատոմսը: Մասնակիցներին ուղղված հարցը հստակ էր` ովքե՞ր են պատրաստ հանուն մոդելային կարիերայի զոհել ընտանեկան կյանքը կամ ճիշտ հակառակը:

«ՄԱՅՐԱՆԱԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՂՋԿԱ ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»alt

Հարցին ի պատասխան ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ փորձեց գտնել այլընտրանքային տարբերակ. «Իմ կարծիքով  պետք է ընտրել կյանքի այնպիսի ուղեկից, ով համաձայն կլինի քո ընտրած մասնագիտության հետ: Այսինքն` կարելի է աշխատանքը համատեղել ընտանիքի հետ: Իսկ ինչ վերաբերում  է հղիությանն, ապա երեխային , ըստ իս, մեկ տարին բավական երկար ժամանակ չէ, որպեսզի չկարողանանք ապրել առանց մոդելինգի»: Շարունակելով մայրանալու թեման` ՄԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հայտարարեց. «Կարծում եմ` մայրանալը  յուրաքանչյուր աղջկա  ամենանվիրական երազնանքերից մեկն է, ու եթե ընտրության առաջ կանգնեմ, բնականաբար, ընտանիքը կընտրեմ: Կարիերայիդ ձեւավորման ընթացքում կարող ես «ընկնել» ու այլեւս չբարձրանալ, մինչդեռ ընտանիքդ միշտ ուժ է տալիս ու օգնում մշտապես բարձրանալ դեպի վեր»: Սակայն, որոշ հանգամանքներ հաշվի առնելով` Մաշան հակասեց ինքն իրեն. «Եթե ընտանիք կազմելու հարցը լինի այնպիսի altժամանակ, երբ ես կլինեմ համաշխարհային դեմք ու իմ առաջ խնդիր կլինի դրված` կա՛մ հրաժարվել այդ ամենից, կա՛մ բաժանվել սիրած էակից, հաստատ կարիերան չեմ զոհաբերի հանուն ընտանիքի»:

Իսկ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ չի շտապում նման հարցերի շուրջ մտահոգվել. «18 տարեկան եմ ու ինձ թվում է` դեռ ժամանակ ունեմ զբաղվելու մոդելինգով եւ հետո ընտանեկան կյանքս դասավորելով: Կա որոշակի տարիք աղջիկների համար (մինչեւ 25 տարեկան), որ  կարող է զբաղվել մոդելինգով, իսկ դրանից հետո թող իրեն նվիրի ընտանեկան կյանքին»: Ապա հավելեց. «Բայց, իհարկե, եթե խիստ ընտրություն դրված լինի, որ աշխատանքս խանգարում է ընտանեկան հարաբերություններին, միանշանակ, աշխատանքս կթողնեմ»: Իր տեսակետներով մեզ զարմացրեց ՍՐԲՈՒՀԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ. «Ես չեմ կարող համատեղել ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ մոդելային կյանքը: Եվ ընտրության դեպքում հաստատ կնախընտրեմ մոդելինգը, որովհետեւ այն ինձ համար ավելի հետաքրքիր է, քան ընտանեկան կյանքը: Կոնկրետ  ինձ համար ընտանեկանalt կյանքը հասարակ է…»:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԽՑԿՎԵԼ ՄՈԴԵԼԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ»


Ի տարբերություն U can մոդելային նախագիծ-հաղորդման մասնակից աղջիկների, տղաները գրեթե համակարծիք էին: Անդրադառնալով հարցադրմանը` ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ  աղջիկներին խորհուրդ տվեց. «Յուրաքանչյուր կարիերա ժամանակավոր բնույթ է կրում եւ 50-60 տարեկանում ձեզնից ոչ ոք մոդել չի մնալու, իսկ ընտանիքն ամբողջ կյանքի համար է»: ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ նույնպես հակված է կարեւորել ընտանիքը եւ ոչ թե կարիերան ու հենց դա էլ հորդորեց աղջիկներին. «Եթե հարց դրված լինի` ընտրել ընտանի՞քը, թե՞ կարիերան, իհարկե, ընտրեք ընտանիքը: Բայց, եթե կկարողանաք ընտրել ամուսին, որը կընդունի ձեզ այնպիսին, altինչպիսին կաք, այդ հնարավորությունը ձեռքներիցդ բաց մի թողեք»: Նույնը խորհուրդ տվեց նաեւ ԱՐԱ ԿԵՍՈՅԱՆԸ. «Ես էլ խորհուրդ կտամ աղջիկներին ընտրել ընտանեկան կյանքը, որովհետեւ նրանց համար մոդելային կյանքը տեւում է մինչեւ 25 տարեկան: Հազվադեպ է լինում, որ այդ տարիքից հետո կարողանում են շարունակել: Մի՞թե կնախընտրեք  մինչեւ 25 տարեկան լինել մոդել, իսկ հետո միայնակ»: Տղաների կարծիքին հակադրվեց ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ. «Խորհուրդ կտայի աղջիկներին անել այն, ինչ ուզում են,  այսինքն` տվյալ պահին կլինի հոգու պոռտկում, թե, ուղղակի, ցանկություն կազմել ընտանիք, կարիերայով զբաղվել կամ բիզնես դնել, հենց այդպես էլ վարվեք: Այդ պահին մի՛ կախվեք այն կարծրատիպերից, որ  ընտանիքն ավելի լավ հասկացողություն է, քան կարիերան»: Ա.Ղուլյանիalt արտահայտած միտքը պաշտպանեց նաեւ Սրբուհի Ավանեսյանը. «Օրինակ, ես համաձայն եմ Աշոտի հետ, որ վարվենք այնպես, ինչպես մենք ենք ուզում եւ ես ուզում եմ խցկվել մոդելային կյանքի մեջ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ U can մոդելային հաղորդման ինֆորմացիոն հովանավորներն են`  Iravunk.com-ը, «Զարուհի» ամսագիրը, Zaruhi.com-ը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում