altԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻ «ԵԼՔ ՉԿԱ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը քրեական դրամա է, ըստ ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերկատար ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻ այն այսօրվա, առաօրյա խնդիրների, սիրո, ընկերության և դավաճանության մասին է, որտեղ անհավանական ոչինչ չկա:


Ֆիլմի սկիզբն ազդարարելուց առաջ Կ. Ունանյանը հանդիսատեսին բարի դիտում մաղթելով շեշտեց. «Ֆիլմը կրիմինալ ժանրի է, նկարահանվել է բավականին երկար ժամանակ` երկու ամիս 5 օրվա ընթացքում, Հայաստանում եւ Վրանստանում: Պիտի նշեմ, որ, ֆիլմն այսօրվա մեր առօրյա խնդիրների մասին է: Գուցե ձեզանից շատերը ֆիլմը դիտելու ընթացքում հիշեք ինչ-որ էպիզեդներ ձեր կյանքից ու զզուգահեռներ անցկացնեք»,- նշեց Կ. Ունանյանն ու հավաստիացրեց. «Ֆիլմում կան նաեւ ուսուցողական բաներ, հուսով եմ, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, երբ ֆիլմը դիտեն, կփորձեն ինչ-որ բան փոխել իրենց կյանքում»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ