altԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ չեխ աշխարհահռչակ արձակագիր, դրամատուրգ Կարել Չապեկի ներկայացումը, որը այս անգամ նվիրվեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի հիշատակին: ներկայացումը բեմադրել և գլխավոր դերերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:

Մինչ ներկայացման սկսվելը ամբողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Արմեն Մազմանյանի հիշատակը: ներկայացումը մի ընտանիքի պատմություն է, որտեղ մայրը փորձում է իր զավակներին պաշտպանել արտաքին վտանգներից և մայրական անսահման սերը պայքարում է պարտքի գիտակցության հետ: Չնայած մայրը պայքարում է, բայց altմիևնույն է չի կարողանում իր չորս որդիներին հետ պահել վտանգներից, նրանք չորսն էլ զոհվում են հանուն ինչպես նրանց մայրն է բնութագրում ինչ-որ գաղափարների, հայրենիքի և պատվի համար: Իսկ հինգերորդ որդուն էլ ճարահատյալ նա պարզապես բաց է թողնում, քանզի որդին Հայրենիքի հանդեպ իր պարտքը գերադասում է սեփական կյանքից:

Ի սկզբանե, արդեն որոշվել էր , որ ներկայացման յուրաքանչյուր բեմադրություն նվիվելու է Արցախյան ազատամարտի հերոսներից որևէ մեկի հիշատակին: ,-իր խոսքում նշեց ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Նրա խոսքով` Արմեն Մազմանյանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանի նախաձեռնությամբ թատերական ինստիտուտում բացվեց բարձրագույն ռեժիսուրայի կուրս, որը գործում է նաև այսօր: Կուրսում դասավանդել են աշխարհահռչակ դեմքեր: Այս տարվա փետրվարին Արմեն Մազմանյանը կդառնար 54 տարեկան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ